Ցավով իմացա, որ Ֆրեզնոյում աճուրդի է հանվել Վիլյամ Սարոյանի տունը, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի վերջին տարիները։ Ցավոք, այսօր այն կարող է գնել ով կամենա՝ հայ, ռուս, արաբ, հնդիկ, թուրք... Ու ցավը նրանում է, որ փաստացի հայկական պետությունը ոչ մի ինստրումենտ չունի սրա վրա ներազդելու։ Տունն ԱՄՆ-ում է ու տնօրինվում է համաձայն այնտեղի օրենսդրության։

Սակայն իրավիճակն այդքան ցավոտ չէր լինի, ու ինչ-որ բան անել հնարավոր կլիներ պետական մակարդակով, եթե պետական երկու պրոֆիլային նախարարությունները հիմնովին վարկաբեկած չլինեին իրենց համբավը։ Սփյուռքի նախարարությունը վաղուց ամրագրել է պետական մասշտաբի մուրացիկի կերպարը, քանի որ բացի Սփյուռքից մուննաթով փող ուզելուց՝ ոչ մի ուրիշ բանով աչքի չի ընկնում, իսկ Մշակույթի նախարարությունը հետևողականորեն ապացուցում է, որ իրենք բարբարոսության ու հակամշակույթի նախարարություն պետք է լինեն (Փակ շուկա, կորպորատիվներ մշակութային հուշակոթողներում, տոտալ պասիվություն և այլն)։

Եթե այս երկու պետական ինստիտուտները իրոք զբաղվեին նրանով, ինչով կոչված են զբաղվելու ու այս աստիճան հիմնովին չպղծեին իրենց համբավը, զարմանալի կլիներ այն իրավիճակը, որը ստեղծվել է հիմա, երբ Սփյուռքի նախարարության կոչն՝ ուղղված Սփյուռքի բարերարներին՝ գնելու մշակութային այս հուշակոթողը, այդպես էլ անպատասխան է մնացել, և այժմ միայն անհատ բարերարների հույսին ենք մնացել, ովքեր կգնան այդ քայլին զուտ էնտուզիազմից մղված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել