Ազատվեք ավելորդ կիլոգրամներից քնի միջոցովՍովորաբար ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են դիետաների և կատարում ֆիզիկական վարժություններ: Բժիշկ Նիլ Սթենլին կարծիք է հայտնել, որ պակաս կարևոր չէ գիշերները լավ քնելը, հաղորդում է BBC-ն:

Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը խնդիրներ ունի՝ կապված ավելորդ քաշի հետ: Երկրի կառավարությունն ու առողջապահության ազգային ծառայությունն արդարացիորեն կարծում են, որ առողջ ազգ համարվելու համար անհրաժեշտ է նվազեցնել ավելորդ քաշի ցուցանիշները:

Նրանք հանդես են եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք, սակայն, գործնականում չեն հանգեցրել ցանկալի արդյունքի:

Համաձայն բազմաթիվ հետազոտությունների՝ անբավարար քունն ու ավելորդ քաշը և ճարպակալումն ուղիղ համեմատական են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում:

Վերջին 40 տարում մեծացել է անբավարար քնի ցուցանիշը, և դրան զուգահեռ՝ ավելացել ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ վատ քունն ազդում է գլխուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է որոշումների ընդունման վրա:

Վատ քունն ազդում է նաև քաղցի հորմոնների վրա: Նվազում է լեպտինի մակարդակը՝ հորմոն, որը կարգավորում է սննդի ընդունումն ու զգուշացնում հագեցվածության մասին, դրան հակառակ ավելացնում է գրելինի մակարդակը, որը խթանում է ախորժակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել