Պատկերացրեք` փողոցով զբոսնում է հղի կին, իսկ անցորդները սկսում են զանազան հարցեր տալ: «Դուք վիտամիններ ընդունու՞մ եք», - հարցնում է անծանոթ մի կին:-«Բացառեք ձեր սննդակարգից յուղերը, դրանք վնաս են»: Ծիծաղելի է չէ՞: Սակայն երբեմն հենց այսպես էլ լինում է: 

1. Դու ի՞նչ է, հղի՞ ես:

Երբ հղիությունը արդեն ակնհայտ է հարազատներից և գործընկերներից հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը: Ապագա մայրիկի կյանքում շրջադարձային պահ է` ջինսերը և կիսաշրջազգեստները չեն կոճկվում, և կինը անցնում է շրջազգեստների և հղիների հագուստի: Նման հեղափոխությունը զգեստապահարանում նույնն է, ինչ մակագրություն կրծքավանդակին «Ես երեխայի եմ սպասում»: Եվ ահա սկսվում են հարցերը «Դուք հղի՞ եք»: Ապագա մայրիկները լինում են նաև շատ հաճելի և շփվող, որոնք տասնյակ նմանատիպ հարցերի ժպտում են: Մյուսները սառնորեն պատասխանում:

2. «Սիրտդ թթու չի՞ ուզում»:

Կարծրատիպեր: Չծննդաբերած կանանց մեծամասնությունը այն կարծիքին է, որ յուրաքանչյուր նորմալ հղի կինը տառապում է առավոտյան սրտխառնոցից, փոփոխամիտ է և շատ թթու է ուտում: Սակայն քիչ չեն այն երջանիկները, որոնք չեն ունենում տրամադրության հաճախակի փոփոխություններ, իսկ … նրանց չի վախեցնում: Սննդի նախասիրությունները զանազան են լինում: Այնուամենայնիվ, բոլոր ապագա մայրիկներին վաղ թե ուշ հարցնում են՝ ուտում են նրանք թթու, թե ոչ: Հետաքրքիր է՝ քանի՞ անգամ է անհրաժեշտ տալ այդ հարցը, որ այն սկսի զայրացնել: Պատկերացրեք, որ ձեր առջև հենց «այնպիսի» հղի կին է: Խեղճը տառապում է սրտխառնոցից, վիճում է հարազատների հետ և ծածուկ ոչնչացնում մայրիկի թթուների պաշարները: Եվ դուք սկսում եք ձեր անմեղ հարցերը տալ: Միգուցե պե՞տք չէ:

3. Դու պետք է կաթնաշոռ ուտես:

Եվ բոլորը աշխատում են խորհուրդներ տալ`նույնիսկ չծննդաբերած կանայք: Իսկ եթե նա ուտո՞ւմ է կաթնաշոռ կամ ընդհակառակը`տանել չի կարողանում, կամ ընդհանրապես չի՞ կարելի: Շրջապատողները չգիտեն՝ ինչպես է ընթանում հղիությունը, միևնույն է «խելացի» խորհուրդներ են տալիս: 

4. Վախենո՞ւմ ես ծննդաբերելուց:

Մի՞թե պարտադիր է հղի կնոջը վախեցնել ծննդաբերությունից առաջ, որովհետև նույնիսկ եթե այդ հարցից հետո նրան համոզեք, որ ծննդաբերությունը սարսափելի չէ, միևնույն է, անիմաստ է, որովհետև եթե հարցրել եք, նշանակում է հաստատել եք, որ ցավոտ է և վախենալու:

5. Աղջի՞կ է, թե՞ տղա:

Մինչև ՈւՁՀ ապագա մայրիկներին անընդհատ հարցնում էին`աղջիկ եք ուզում, թե՞ տղա, իսկ ամուսինդ երևի տղա, չէ՞: Իսկ այժմ ավելի հաճախ հարցնում են, թե ով է ծնվելու: Այս հարցերը հոգնեցնում և նյարդայնացնում են մայրիկներին: Կարելի է ուղղակի պատասխանել` սպասում ենք երեխայի:

6. Ինչպե՞ս եք անվանելու:

Մայրիկներից ոմանք հաճույքով պատասխանում են, ոմանք դա համարում են իրենց անձնական գործը և չեն ցանկանում կիսվել, կան նաև այնպիսիք, որոնք մինչև երեխայի ծնվելը չեն էլ մտածում այդ մասին:

7. Ե՞րբ է ծննդաբերությունը:

Հետաքրքիր է, որ այս հարցը տալիս են միևնույն մարդիկ երկու-երեք օրը մեկ և այնպիսի տեսք ընդունում՝ կարծես դա նրանց շատ է հետաքրքրում (ուղղակի դա քաղաքավարության նշան է, որը նույնպես նյարդայնացնում է հղիներին): Մենք ապրում ենք XXI դարում, սակայն կան մարդիկ, որոնք մինչև այժմ սնահավատ են և խորհուրդ են տալիս նորածնի համար ոչինչ չգնել, իսկ ե՞րբ գնել` ծննդատնից անմիջապես հետո և երեխային տուն բերել մե՞րկ, թե՞ վստահել տատիկներին և հետո տառապել նրանց կատարած ընտրությունից:

8. Կրծքով կերակրելո՞ւ ես:

Պարզվում է հղի կինը գաղտնիքներ չունի շրջապատից և պետք է պատասխանի նրանց բոլոր հարցերին`ցանկանում է նա, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել