Որոշ դեռահասների և երիտասարդների մեջ մի տեսակ անհասկանալի վերաբերմունք կա ազգային խորհրդանիշների հանդեպ:
Օրինակ, հաճախ կարելի է տեսնել, որ նրանք հագնում են ամառային վերնաշապիկներ՝ I Love NY, I Love England, I Love Paris և նմանատիպ գրառումներով, օտար երկրների դրոշներով (հատկապես տարածված են Անգլիայի և ԱՄՆ-ի դրոշները), և սա հագնողը համարվում է ինքնատիպ, ոճային, իսկ հայկական դրոշի գույներով, զինանաշանի պատկերով գլխարկները, վերնաշապիկները, հեռախոսների պատյանները երբեմն համարվում են «ռաբիզ»:
Գուցե սխալվում եմ, բայց ասում եմ այն, ինչ տեսնում եմ:
Չնայած պետք է նկատել, որ վերջին շրջանում շատ են տարածված նաև մեր հերոսների, նշանավոր մարդկանց պատկերներով, նրանց մտքերով վերնաշապիկները: Սա, ինչ խոսք, ուրախալի փաստ է...
Ըստ իս՝ ոչ մի վատ բան չկա ուրիշ երկրների ազգային խորհրդանիշներն հարգելու, դրանց պատկերներով հագուստ կրելու մեջ, բայց դա չպետք է անել ազգայինը թերագնահատելու հաշվին:
Այս անհասկանալի օտարամոլությունը պետք է արմատախիլ անել մեր միջից: Գնահատել ու արժևորել մերը, հետո նոր միայն օտարինը:
Հավատացեք, ոչ մեկդ էլ յուրօրինակ ու տարբերվող կերպար չի դառնում՝ օտարի դրոշն իրեն փաթաթելով և մեր ազգայինը «գավառական» ու «ռաբիս» որակելով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել