Для кого Нурик, а для кого Нурсултан Абишевич, ապեր

Արցախում ընտրության վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարել, բայց մեր անփոխարինելի հարևան Վրաստանը և դեռ ինքն իրենից գլուխ չհանող Ուկրաինան, իրար հերթ չտալով, հայտարարել են, որ չեն ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմությունը: Կարևորը, որ դեռ Մոզամբիկն ու Վենեսուելան չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել, բայց սրանք իրենց հոգու պարտքն են համարել կրկին անգամ հաճոյանալ Ադրբեջանին: Կարող էին ընդհանրապես ձայն չհանել, բայց ո՞նց կլիներ՝ մեկ անգամ ևս չբարձրաձայնեին իրենց երկերեսանի էության մասին: Իհարկե հիմա կհայտնվեն սուբյեկտներ, որոնք առաջ կքաշեն արարողակարգային պարտավորությունների մասին լոլոները: Բա իհարկե, ուղղակի դրանք միշտ ի վնաս մեզ են լինում: Ապրիլի 24-ին մեզ անտեսում են, իսկ մենք պարտավորի նման շնորհավորում ենք մեզ բանի տեղ չդնողների ծննդյան օրերն ու վերընտրված պաշտոնները... Ու, չգիտես ինչպես, հայտնվել են նաև զնաչոկավորներ, որոնք սկսել են հիմա էլ արդարացնել ոչ հայասեր պետություններին ու նրանց ղեկավարների՝ մեր հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել