75756702_2989575_67358431_stariki_brdefoldmen_11Mediamonitor.am-ը գրում է.

Գիտնականների կարծիքով կյանքի տևողության վրա ամենից շատ ազդում է մարդու սոցիալ-տնտեսական վիճակը 50 տարեկան հասակում:

Շվեդ գիտնականներն ավարտել են ավելի քան  50 տարի տևած հետազոտությունը: Հետազոտողները հետևել են 1913 թվականին Գյոթենբերգում ծնված 855 մարդու կենսակերպին և առողջական վիճակին: Հետազոտության ավարտին նրանք պատրաստել են մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են կրկնել էքսպերիմենտի մասնակիցներից մի քանիսի ձեռքբերումները և ապրել հարյուր տարի:

Հետազոտության 855 մասնակիցներից 232-ը ապրել են մինչև 80 տարեկան, իսկ 111-ը`90 տարեկան, իսկ տաս հոգին նշել են 100-ամյա հոբելյանը: Գիտնականները պարզել են, որ մահացության ամենատարածված պատճառը 80 տարեկանից հետո դարձել են սրտանոթային հիվանդությունները (42%), երկրորդ տեղում են վարակիչ հիվանդությունները (20%): Մարդկանց 8%-ը մահացել է քաղցկեղից և ինսուլտից, 6%-ը`թոքաբորբից,  իսկ մնացած 16%-ը այլ պատճառներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել