1. Մի տանջեք Ձեզ՝ մտածելով, թե ինչ կմտածեն Ձեր մասին ուրիշները, ու միշտ հիշեք՝ ուրիշները ժամանակին բաց թողեցին մարդասպան Բարաբային ու խաչեցին Հիսուսին:
2. Մեր ցանկացած միտք նյութականացվում է, եթե հավատաս ու շատ ուզես:
3. Սիրեք և ընդունեք Ձեր մարմինը, սպորտով զբաղվեք, եղեք բնական:
4. Մի դատեք ու քննադատեք Ձեզ և ուրիշներին:
5. Նվիրեք Սեր ու մի փորձեք փոխել դիմացինին, մարդ ինքն իրենով սկսում է փոխվել, երբ սիրում է:
6. Սովորեք տալ պահանջելուց առաջ:
7. Քիչ մտածեք ու շատ սիրեք:
8. Միշտ ժպտացեք, և Ձեր շուրջն ամեն բան դրականով կլցվի:
9. Անցյալից հետևություններ արեք ու կառուցեք նոր կյանք առանց անցյալի:
10. Հավատացեք Ձեր ուժերին, ցանկացած հաջողակ մարդ Ձեր պես մարդ է, ուղղակի նա հավատաց:
11. Միշտ անկեղծ եղեք, նույնիսկ եթե գիտեք՝ ցավալու է:
12. Երբեք մի դադարեք ապրել երազանքներով:
13. Մաքուր եղեք առաջին հերթին ինքներդ Ձեր հանդեպ, ինքդ քեզանից չես փախչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել