Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ երկրում գնալով ամրապնդվում և հաստատվում են ժողովրդավարական կարգերը: Իմ գործընկերների, դիտորդական առաքելություն իրականացրած մասնագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների խոսքերով՝ ընտրություններն անցկացվել են թափանցիկ և սահմանադրական կարգերի պահպանմամբ: 
Սա վկայում է, որ Արցախում պետական կառավարման ինստիտուտը զարգացման նոր մակարդակ է թևակոխում: Վստահ եմ, որ սա հետագայում հիմք է հանդիսանալու երկրի բոլոր բնագավառներում մեծ տեղաշարժերի և նոր ձեռքբերումների համար:
Շնորհավորում եմ Արցախի ազատատենչ և անկախ ժողովրդին, քանի որ առաջին հերթին սա իրենց հաղթանակն ու օրինակելի ձեռքբերումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել