Կներկայացնեմ մի ձև, որի միջոցով հնարավոր է առանց որևէ լուրջ գործողությունների կոտրել Windows 7-ը և գաղտնաբառը: Դրա համար.

1. Ներբեռնեք այս ֆայլը 
2. Ձայնագրեք այն սկավառակի (CD) վրա
3. Միացրեք համակարգիչը և սկավառակը դրեք նրա մեջ (չմոռանաք կարգավորել BIOS-ը, որպեսզի առաջինը կարդա սկավառակը)
4. Կբացվի սև էկրան, որտեղ հարցում կկատարվի, թե որ բաժնում է գտնվում Windows-ը: Պարզապես սեղմեք Enter:
5. Հաջորդ քայլում անհրաժեշտ է նշել Реестр-ի ուղին, սակայն այն ավտոմատ ընտրված է, այնպես որ պարզապես սեղմեք Enter:
6. Այնուհետև պետք է ընտրել Ջնջել գաղտնաբառը կամ Վերականգնել: Պարզապես սեղմեք Enter:
7. Հաջորդ հարցին, թե ցանկանում եք փոփոխել օգտագործման տվյալները ու գաղտնաբառը կամ Реестр-ը: Նորից ուղղակի սեղմեք Enter:
8. Ահա այս քայլում պետք չէ սեղմել պարզապես Enter: Անհրաժեշտ է որոշ բաներ գրել: Անհրաժեշտ է գրել ադմինիստրատորի անունը (Ձեզ համար այն կարող է ուրիշ լինել: Պետք է գրել այն անունը, որը նշել եք ՕՀ-ն ինստոլ անելիս):
9. Հաջորդ քայլին, ինչպես արդեն սովորեցիք, սեղմեք Enter:
10. Հիմա անհրաժեշտ է պահպանել փոփոխությունները: Դրա համար սեղմեք բացականչական նշանը (!) , այնուհետև «Y»:

Վերջում պետք է հայտնվի «EDIT COMPLATE» հաղորդագրությունը, որը նշանակում է, որ դուք «հակեր» դարձաք: Անջատեք և միացրեք համակարգիչը ու վայելեք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել