Եկեք խոստովանենք, որ
Աղքատության 35% ցուցանիշի, արտագաղթելու ցանկություն հայտնող բնակչության 50%-ի, տարեկան 50.000-ից ավել արտագաղթի, 2 հատ անվճար լավաշի համար ժամերով հերթեր կանգնողների ու էդ ժամանակ իրար միս ուտողների, ժամերով տրանսպորտ սպասելու ու իրար վրա դարսվելու, կուսակցականցված, ավելի ճիշտ` հհկ-ականացված կրթական համակարգի, պետական հաստատությունների, ռազմական ու ոստիկանական ուժերի, 5000 դրամով կաշառվող քաղաքացիների, խայտառակ մոնոպոլիայի ու սերմանվող կոռուպցիայի, համատարած թանկացումների, ծաղրի վերածված արտաքին քաղաքականության, օկուպացված ԶԼՄ-ների, համատարած լռության ու համակերպման պայմաններում պատերազմի տարիները «ցուրտ ու մութ» անվանելը կամ առհասարակ էդ տարիների մասին բացասական արտահայտվելը, մեղմ ասած, բարոյական չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել