Պոլիտեխնիկի 5-րդ մասնաշենքում սովորողները կարան հպարտությամբ նշեն, որ իրենք տարածաշրջանի ամենաէքստրիմալ ու անվտանգության մասին ամենաչմտածող ԲՈՒՀ-ի ուսանողներն են: 
Մաքսիմում Էքստրիմ, Մինիմում Անվտանգություն: Ափսոս, կադրում էդ բազրիքներին հենված կամ ավելի շուտ դրանցից կախված ուսանողները չեն երևում...
Առավել սրամիտ ուսանողները ասում են, որ եթե մոտակա մի քանի օրվա ընթացքում պատուհաններն իրենց տեղում չհայտնվեն, ապա կարելի է այդ մասում սեղաններ տեղադրել և աշխատացնել որպես սրճարան՝ լավ տեսարանով դեպի քաղաք, իսկ երեկոյան այդտեղ ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպել ուսանող սիրահար զույգերի համար: Էլ չասեմ, որ մի լավ քամին փչի, մեր ուսանողների գիտելիքներն էլ, իրենց էլ բերանքսիվայր բերի, հասցնի առաջին հարկ: Էլ չեմ ասում հոգեբանական ճնշման մասին, չէ որ կլինեն ուսանողներ, որոնք վախենում են բարձրությունից: Բոլորս էլ գիտենք, որ Պոլիտեխնիկի վերելակները կանգնում են միայն 1,5,7,10 (11),12 հարկերում, ինչը նշանակում է, որ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ խուսափել այդ բաց պատուհանների հետ բախումից: Էլ չասեմ, որ մեր ուսանողները շատ էներգիայով լեցուն են ու իրար հետ անհամ կատակ անելու սիրահարներ: Բա որ մեկն էլ տենց իրանցից դուրս կատակ անի, իսկ դիմացինն ազատ անկում ապրի դեպի երկրագնդի կենտրոն: Բա ի՞նչ պատասխան եք հետո տալու էդ մարդկանց: Մի քիչ էդ անդեր անվտանգության մասին մտածեք էլի, շատ չէ, մի քիչ !   #‎NPUA‬, ես էլ, ի դեպ, ԲՈՒՀ-ի նոր անվան անգլերեն տարբերակի հապավումն ա, որին դեռ սովորել ա պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել