Զարմանում ենք, թե ինչպես է աշխարհը լռել, երբ 20-րդ դարի սկզբին կոտորում էին մի ողջ ժողովուրդ:
21-րդ դարում, հարյուր տարի անց, երբ զանգվածային լրատվությունները, համացանցերը ահռելի տարածում ունեն, բառացիորեն աշխարհի աչքի առաջ կատարվում է մի նոր ցեղասպանություն, եւ մեծ տերությունները ոչինչ չեն ձեռնարկում եզդիների կոտորածը դադարեցնելու համար: Մինչդեռ, սեւ ոսկու համար, երբ իրենց է պետք, անմիջապես զորքեր են մտցնում Իրաք, իբր հանուն դեմոկրատիայի: 
Այս դեպքում մեծ տերությունների լռությունը հավասարազոր է համաձայնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել