1. Խոզի օրգազմը (հայ. կտղունցք) տևում է 30 րոպե:

2. Եթե գումարենք խաղասրահի պտտախաղի անիվի թվերը, կստացվի 666:

3. Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:

4. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:

5. Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:

6. Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:

7. Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:

8. Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ:

9. Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

10. Ֆրանսիայում օրենքը ալգելում է վաճառել մարդու տեսք չունեցող տիկնիկներ, օրինակ`ալյմոլորակայինի տեսքով:

11. Ճապոնացին հեռուստացույցի առաջ միջինում անց է կացնում 9 ժամ` շատ ավելին, քան որևէ ուրիշ ազգի ներկայացուցիչ:

12. Ամեն տարի մոտավորապես 250000 ամերիկացի ենթարկվում է ծեծի սեփական կանանց կողմից:

13. 1865թ. փետրվար ամիսը միակ ամիսն է մարդկության պատմության մեջ, երբ լիալուսին չի եղել:

14. Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

15. Իլինոյս նահանգում ձեզ արգելված է համբուրել աղջկան, եթե դուք բեղեր ունեք:

16. Շնաձկները, ի տարբերություն մյուս ձկների, չունեն ոսկորներ:

17. Մկրատը հորինել է Լեոնարդո դա Վինչին:

18. Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:

19. 1 գրամ ոսկին հնարավոր է 3,5 կմ ձգել:

20. Օրական 250 հազար մարդ է ծնվում Երկրագնդի վրա:

21. Օրական 46 միլիոն մարդ է սպասարկվում McDonalds ռեստորաններում:

22. Ավստրալիայում ապրում է 23 միլիոն վայրի խոզ: Նրանք կես միլիոնով ավել են Ավստրալիայի բնակչությունից:

23. Մարդու օրգանիզմում կա 2000 համային բաղադրատոմս:

24. Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:

25. Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոի «ԹՇՎԱՌՆԵՐ» վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետերով, 57 կետ-գծով և 4 գծիկով:

26. Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկայի սենատոր Ջ. Ռալֆ Ջեսկին: Նա ճառն սկսել է 1968թ ապրիլի 3-ի կեսօրին և ավարտել է ապրիլի 5-ի՝ առավոտյան ժամը 3ին: Նրա ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:

27. Անգլիայի գրադարաններից մեկում հայտնաբերվել է 150 տարվա հնություն ունեցող մի բառարան, որի <Ֆ> տառի տակ գրված է «Ֆուտբոլը սպորտի միանգամայն ընտիր տեսակներից է, որը հետզհետե մոռացության է տրվում»

28. Հոլիվուդի ամենաթանկ դերասանուհին Նիկոլ Քիդմանն է` մեկ դերի համար 17 միլիոն դոլար:

29. 1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:

30. Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:

31. Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 77%-ը, կանանց՝ 27 և դեռահասների` 42%-ը: Իսկ ԱՄՆ-ում` տղամարդկանց` 28%-ը, կանանց` 24%-ը:

32. Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:

33. Կանայք զրույցի ժամանակ 15%-ով ավելի շատ են նայում դիմացինի աչքերի մեջ, քան տղամարդիկ:

34. Մարդկանց 87%-ը պնդում է, որ զգում է, երբ ինչ-որ մեկը նայում է իր վրա:

35. Մարդու աչքի մկանները օրվա ընթացքում շարժվում են 10000-15000 անգամ:

36. Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:

37. Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ: 

38. Աշխարհի ամենամեծ խցանումը եղել է 172 կմ, խցանման մեջ է եղել 3 միլիոն մարդ:

39. Էսկիմոսները կարողանում են տարբերել ձյան 40 երանգ:

40. Գուանչժու քաղաքի ջութակահարներից մեկը ստեղծել է մի ջութակ, որի երկարությունը 1 սմ է:

41. Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը:

42. Մարդկանց 97%-ը իրեն առաջարկված նոր գրիչով առաջինը կգրի իր անունը:

43. Օրական 12 նորածին հանձնվում է սխալ ծնողների:

44. Մարդու մարմնի ուժեղ մկանը լեզուն է:

45. Ցանկացած պահի աշխարհի բնակչության 0.7 %-ը խմած է:

46. Կոալան օրվա ընթացքում 18-22 ժամը քնած վիճակում է:

47. Ամենաերկար տարին եղել է մ. թ. 46թ-ին Հռոմում` 445 օր, ամենակարճ տարին 1752 թ-ին Անգլիայում` 271 օր:

48. Ավստրալիական վայրենին գործածում է մի քանի տասնյակ բառ, անգլիական անգրագետ գյուղացին՝ ոչ ավել, քան 300 բառ:

49. Ժամանակակից մտավորականը կենցաղում գործածում է 1000-1500 բառ:

50. Ամենահարուստ բառապաշարը ունեցել է Շեքսպիրը` 15000 բառ, ոմանց հաշվով` 24000:

51. Աշխարհի ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուն անգլերենն է` 600,000 բառ:

52. Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում՝ լինի այն մեղվափչակ, քարածերպ, թե մեղվափեթակ: Մեղվաբույնը վանում է հոսանքը:

53. Մեկ մեղուն կշռում է մոտ 0,1 գրամ, բոռը կշռում է 2 գրամ:

54. Մեղուն կրում է իր կշռից 20 անգամ ավելի բեռ, այն դեպքում, երբ ձին` միայն իր կշռի չափ:

55. Մարդու մազի կյանքի տևողությունը 2-4 տարի է, այն մեկ ամսում երկարում է 1սմ:

56. Մարդու մազն ավելի ամուր է նույն հաստությամբ պողպատից:

57. Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ հնդկական փղինը` Հինդուստան թերակղզուն:

58. Մրրկահավը կարող է օվկիանոսի վրայով սավառնել 6 օր շարունակ` այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:

59. Որոշ միջատների արուներ կարող են էգերին զգալ 12կմ հեռավորությունից:

60. Պանամա գլխարկները իրականում պատրաստվում են Պերուում:

61. Մեծ կաղնին ամռանը (աճման շրջանում) արտազատում է 13000 լիտր ջուր:

62. Ամեն տարի երկրի վրա ընկնում է 150 տոննա երկնաքարային մնացորդ:

63. Կատուն ամեն մի ականջում ունի 32 մկան:

64. Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:

65. Երեխաները ծնվում են առանց ծնկի գավաթների: Դրանք հայտնվում են 2-6 տարեկանում:

66. Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատությունից հետո, բժշկի ձեռքը կտրում էին:

67. Բիրմայում չգրանցված համակարգչի համար կարող է հասնել 15 տարվա ազատազրկում:

68. 1 կաթիլ նավթը 25 լ խմելու ջուր է անպիտան դարձնում:

69. Ամեն օր աշխարհում տեղի է ունենում ավելի քան 100 միլիոն սեռական ակտ:

70. Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

71. Կապտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի հանդեպ, քան մյուսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել