Վերջապես Տոկիոյի Gracery Shinjuku հյուրանոցը բացեց իր դռները բոլոր ցանկացողների առջև։ Այս հյուրանոցը համանուն հայտնի ֆիլմի գոձիլլային որոշել է օգտագործել հյուրանոցի շահերի համար։ Հյուրանոցային համալիրի տանիքը զարդարում է 12 մետրանոց հրեշի գլուխը, որն առաջին անգամ էկրաններին հայտնվեց հեռավոր 1954 թ.–ին։ Սակայն այն է հնարավոր է տեսնել միայն հյուրանոցի մի քանի համարներից։

Իսկ ավելի կոնկրետ` 6 համարից...

20153004153002

Հյուրանոցում կան նաև թեմատիկ սենյակներ, որոնք զարդարված են գոձիլլայի ճանկերի արձաններով։

20153004153003

Հյուրանոցը 30 մ բարձրություն և 970 սենյակ ունի։ Սովորական օրերին դրանց արժեքը մեկ գիշերվա համար 310 դոլար է, իսկ տոներին և հանգստյան օրերին` 465։

20153004153004

–Գոձիլլայի գլուխը Օլիմպիադա–2020–ին ընդառաջ մեր կարևորագույն մարտավարությունն է։ Այն շատ օտարերկրացիների կգրավի։ Մենք պատրաստ ենք նրանց համար լավագույն հանգիստը կազմակերպել,– ասում է հյուրանոցի ներկայացուցիչը։

20153004153005

20153004153005_0

Գոձիլայի գլուխը` գիշերը

20153004153006

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել