Ովքե՞ր են մասոնները, և ինչո՞ւ ճակատագրական քաղաքական շատ որոշումներ կայացնում են մի խումբ մարդիկ, որոնք համատեղելիությամբ մասոնական կազմակերպությունների անդամներ են, ընդ որում` նման ազդեցիկ մարդկանց թիվն ամենաշատն ԱՄՆ-ում է. այս երկրի շատ նախագահներ և փոխնախագահներ եղել են մասոններ կամ գաղտնի կապ են պահպանել նրանց հետ: Միակ նախագահը, որը մարտահրավեր նետեց նրանց, սպանվեց:
«Մեզ շրջապատում է անողոք դավադրության աշխարհը, որն իր ազդեցության ոլորտն ընդլայնելու համար հենվում է գաղտնի միջոցների և ահաբեկելու վրա: Այդ համակարգն ունի մարդկային և նյութական հսկայական միջոցներ, նրանց գործունեությունը գաղտնի է և քողարկված»,- սա Ջոն Քենեդիի խոսքն է` «Ուղերձ մարդկությանը» կոչվող ելույթում, որն այդպես էլ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ և չի հրապարակվել զանգվածային տեղեկատվության միջոցներում:
Իր կարճ ուղերձում ԱՄՆ նախագահը խոսել է գաղտնի կազմակերպությունների դեմ պայքար սկսելու մասին, որոնք ցանկանում են ոչնչացնել ազատ աշխարհը, հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այս ուղերձին հավանաբար ոչ մեկը երբեք ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ մեկ փաստ. ուղիղ տաս օր անց Ջոն Քենեդին սպանվեց: Միգուցե դա հերթական համընկնում է, սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ նախագահին սպանել են մասոնների հրամանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել