Բաղադրությունը`

Կլոր հաց (ցանկալի է մի քիչ հնացած) - 1 հատ (500 գրամ)
Մաքրված լոլիկ սեփական սոուսի մեջ - 250 գրամ
Շամպինյոն սունկ - 250 գրամ
Սխտոր - 2 մեխակ
Սամիթ - 1 փունջ
Քերած պանիր - 200 գրամ
Ձիթապտղի յուղ - 5-6 ճաշի գդալ 
Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը`

1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով: 
2.Սունկը կտրել շերտերով և տապակել 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղի մեջ մոտ 5 րոպե: Այնուհետև ավելացնել ճզմած սխտորը և մանր կտրտած սամիթը, տապակել ևս 1 րոպե: 
3. Լոլիկի հյութը լցնել վրան, իսկ լոլիկը կտրատել: 
4. Հացը կտրել սկզբում խաչաձև, այնուհետև երկայնքով, բայց ոչ մինչև վերջ: Այնպես, որ ստացվի վանդակ խորանարդներով մոտ 2х2 սմ: 
5. Հացի վրա լցնել ձիթապտղի յուղը, այնուհետև լցնել սունկը, տոմատը: 
6. Վրան լցնել քերած պանիրը և դնել ջեռոցը 15 րոպե: 

Բարի ախորժակ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել