Ապրիլ ամիսը Հայաստանի ու հայերի կյանքում յուրահատուկ վերելքի ու հաղթանակների ամիս էր: Հայն ուղիղ մեջքով կանգնեց աշխարհի առաջ, հայը ցույց տվեց, որ ինքը հիշում է, որ պահանջատեր է ու հպարտ: Որ երբ պետք է՝ համախմբված է, մի բուռ դարձած ու հզոր: 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպումն  ու միջազգային հարթակներում դրանց արձագանքները վկայում են, որ հայերը ևս մեկ քայլ են կատարել դեպի վերջնական հաղթանակ: 

Հետ հայացք ես գցում ապրիլ ամսվա իրադարձություններին, ու հպարտությունից շունչդ կտրվում է` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատարագը Վատիկանում, Քարդաշյան ընտանիքի այցը Հայաստան, Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում, System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում, աշխարհահռչակ հայերը Հայաստանում,  բարեկամ երկրների նախագահների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլն:

Հայերը ստիպեցին աշխարհին խոսել հայի ու Հայաստանի մասին:

Առաջարկում եմ՝ լուսանկարներով ամփոփենք ապրիլ ամիսը և ևս մեկ անգամ վերապրենք այս բոլոր սուր զգացողությունները:

 

Ապրիլի 8, Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքը

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:

Welcome to Armenia: Kim Kardashian and Kanye West arrived in Armenia on Wednesday along with Kims sister Khloe

We are family: Khloe and Kim have been joined by other members of the family as they visit their fathers home country for the first time

Picture perfect: The pair posed for more pictures in between their meetings at the government building in Yerevan

Religious exploration: A man of the cloth led the reality stars and the rapper through some of the countrys historical landmarks

Քարդաշյաններն այցելել են Ծիծեռնակաբերդ

Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում:  Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:)

 

Ապրիլի 12, Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Ապրիլի 23, Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվեցին

Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականի ապրիլի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի որոշմամբ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոնդակով սրբադասվեցին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր նահատակները՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ:

 

Ապրիլի 23,  System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում

Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Ամիսն ամփոփեցին ապրիլի 24-ի միջոցառումները: Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Ծիծեռնակաբերդում կազմակերպված միջոցառումն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ: 


Անգնահատելի մեծ դեր կատարեցին սփյուռքահայերը, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին թուրքական մերժողականության դեմ: Հատկապես իրենց բազմամարդությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկան Լոս Անջելեսում, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում, Բեյրութում, Փարիզում, Թեհրանում, Սոֆիայում և այլուր կազմակերպված բազմահազարանոց բողոքի և պահանջատիրության միջոցառումները:



 

Հայե՛ր, շարունակեք նույն ոգով!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել