Կիսվեմ իմ հերթական եզրահանգմամբ... Ուրեմն թե՛ «Պարիր, թե կարող ես», թե՛ X-factor-ի աղջիկները, ինչպես նաև հայտնի «էստրադային երգիչ» Իսահակը ու նման այլ դեմքեր, որոնք բնավ երգել ու պարել չգիտեն, բայց մասնակցում են այդ պրոյեկտներին, իրականում երևի փողով բերած դեմքեր են, որոնք բերվում են հաղորդմանը ռեյտինգ ապահովելու նպատակով... Դրանցից ոչ մեկը այնքան հիմար և անհասկացող չի, որ չհասկանա, որ ինքը երգել կամ պարել, մեղմ ասած, չի կարող. ուղղակի որոշակի գումարի դիմաց իրենց բերում են, ցուցադրում են, ժողովրդին ծիծաղեցնում են, շոուն ստացվում ա, ու հաղորդման ռեյտինգն ու լսարանը ապահովվում... Այս վարկածը հատկապես ավելի արժանահավատ ա, եթե հաշվի առնենք, որ նույն մարդը մի քանի անգամ ա հայտնվում տարբեր պրոյեկտներում, երբ կանխավ արդեն գիտեն իրա ով լինելը... Այս մասին, ի դեպ, հնարավոր է, որ ժյուրին էլ չիմանա, իսկ հանդիսատեսը` առավել ևս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել