Հայաստանի ճանապարհները վերանորոգելու, բարեկարգ պահելու նպատակով ինչ-որ «ճանապարհային ֆոնդ» են ուզում ստեղծել, որը պետք է գոյանա՝ վառելիքի գինը բարձրացնելով: Այս հերթական հապճեպ, անմտածված ու անհեթեթ մտքի հեղինակին խելոք առաջարկ. օգտագործեք կառավարության բոլոր լծակները և ճանապարհներ կառուցողների, վերանորոգողների ատկատները հետ ուզեք, նրանց կառուցած զանազան օբյեկտները, դղյակները պետականացրեք` ծերանոց, մանկատուն, հանգստյան տներ դարձրեք… Ամեն մեկդ ձեր գործն ազնիվ ու բարեխիղճ արեք… Ու մի խոսքով վազն անցեք հա՛…
Մի կտոր հացի փող վաստակող քաղաքացուն կլպելու նոր ձև մտցնելու այդ հիմար մտադրության փոխարեն այդ տականքների վրա հսկողությունն ուժեղացրեք ու սկսեք պատժել: Այնպես արեք, որ քիչ գռփեն, քիչ թալանեն, քիչ ուտեն, ազնիվ աշխատեն ու արդյունավետ ծախսեն տրված հատկացումները… Ի վերջո, մեծ մասդ ձեր բիզնեսներն ունեք զոքանչների անունով, բավարարվեք դրանով…
Հատկացումները կգռփեն ու կանցնեն այդ ֆոնդը գռփելուն… Հետո, ի վերջո, ինչքան գիտեմ՝ գումարներ գանձվում են չէ՞ այդ ճանապարհների պահպանման նպատակով: Բերեք ձեր խեղճուկրակ ընտանիքների ծախսերն էլ դրեք մեր վրա, դրա համար էլ ֆոնդեր ստեղծեք… Թե՞ արդեն մեր վրա է, խաբար չենք… Հը՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել