doc6c3krt2uh6bodanu19g1in.am-ը գրում է.

Որդիները կարող են բազմաթիվ խնդիրներ ու անհանգստություն պատճառել մայրերին, իսկ եթե կինն աշխատում է ու ունի որդի, ապա նա մեխանիկորեն ընկնում է սրտային հիվանդությունների ու մահացու սրտային նոպաների ռիսկի խմբի մեջ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով մոտավորապես 100 հազար կանանց շրջանում անցկացված հետազոտությանը:

Բարձր ռիսկի պատճառների մասին շատ քիչ բան է հայտնի: Հնարավոր է՝ որդիները այդքան էլ մեծ հաճույքով իրենց վրա չեն վերցնում տնային գործերն ու օգնում մայրերին: Դա հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում կանանց համար: Բացի այդ՝ տղաները հաճախ են հայտնվում վեճերի ու քաշքշուկների մեջ։

Այսպես. հետազոտության մեջ կանանց մեծ մասը աշխատել է, իսկ 60%-ը ունեցել է նվազագույնը 1 երեխա: Իրականում, աշխատանքն ինքնին չի սպառնում սրտին: Խնդիրը միայն որդիների մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել