Ավելի քան 500 տարի գոյատևելուց հետո աշխարհի ամենախոշոր գերտերությունն ի վերջո կործանվեց: Պատմաբանները բազմաթիվ պատճառներ են առաջ քաշում Հռոմի կայսրության փլուզման մասին, ահա դրանցից մի քանիսը։

 1  Բարբարոս ցեղերի նվաճողական արշավները


Արևմտյան Հռոմի կործանման պատճառներից մեկն արտաքին ուժերի դեմ անընդմեջ մղված պայքարի հետևանքով կրած զինվորական մեծ կորուստներն են համարվում։ Հռոմը դարեր շարունակ բարդ ու խճճված հարաբերությունների մեջ էր գերմանական ցեղերի հետ։ Մինչև 300-ականնները «բարբարոսական» ցեղերը, ինչպես օրինակ գոթերը, շարունակ ապստամբում էին կայսրության սահմաններում։ Հռոմեացիները ճնշեցին գերմանական ապստամբությունները 4-րդ դարի վերջին, սակայն 410թ-ին Վիսիգոթ Ալարիկ արքան հաջողությամբ հասավ մինչև Հռոմ։ Կայսրությունը հաջորդ մի քանի տասնամյակները վտանգի տակ անցկացրեց, մինչև 455թ-ին քաղաքը կրկին հարձակման ենթարկվեց, այս անգամ վանդալների կողմից։ Վերջապես 476թ-ին գերմանական ցեղերի առաջնորդ Օդոասերը հարձակվեց ու գահընկեց արեց Հռոմուլոս Օգոստինոսին։ Դրանից հետո  այլևս ոչ մի կայսեր չհաջողվեց կայսրության իշխանությունն իր ձեռքն առնել՝ Իտալիայից կառավարելով։ Այս պատճառով շատերը համարում են, որ 476թ-ին Արևմտյան կայսրությանը հասցրած այս  հարվածը ճակատագրական եղավ կայսրության համար։

 2  Տնտեսական խնդրներն ու ստրկական աշխատանքի վրա չափից շատ հիմնվելը


Չնայած Հռոմը մշտապես արտաքին ուժերի հարձակումներին էր ենթարկվում, դրա կայունությունը ֆինանսական ճգնաժամի պատճառով խախտվում էր նաև կայսրության ներսից։ Մշտական պատերազմները, գերծախսերը զգալիորեն նվազեցրել էին կայսերական գանձարաններում պահվող գումարը։ Ճնշող հարկումն ու գնաճը մեծացրել էր հարուստների ու աղքատների միջև տարբերությունները։ Հարկերից խուսափելու համար հարուստ դասի շատ անդամներ նույնիսկ փախան հեռավոր գյուղական շրջաններ՝ իրենց անկախ կալվածքներն այնտեղ հիմնելով։ Միաժամանակ կայսրությունը ցնցում էր ապրում աշխատանքային դեֆիցիտից։ Հռոմի տնտեսությունը կախված էր ստրուկների աշշխատանքից՝ դաշտերը հերկելուց և մշակելուց մինչև արհեստավորական աշխատանքներ կատարելը։ Զորքերը կայսրությանը ստրուկներով էին ապահովում գերեվարված մարդկանց շնորհիվ։ Սակայն երբ երկրորդ դարում կայսրությունը սկսեց ընդլայնվել, միաժամանակ Հռոմի ստրուկների «պաշարը» սկսեց սպառվել։ Վերջնական հարվածը տեղի ունեցավ հինգերորդ դարում, երբ վանդալներն Աֆրիկայի հյուսիսը նվաճելու հավականություն ներկայացրեցին և սկսեցին հարձակում գործել կայսրության առևտրի վրա՝ Միջերկրական ծովում որպես ծովահեններ հարձակվելով առևտրական նավերի վրա։ Տնտեսության, առևտրային ու գյուղատնտեսական արդյունաբերության անկման հետևանքով կայսրությունն այլևս չկարողացավ Եվրոպան իր ձեռքերում պահել։

 3  Արևելյան կայսրության վերելքը

romefalls

Արևմտյան Հռոմի ճակատագիրը մասամբ կնքվեց երրորդ դարի վերջին, երբ Դիոկղետիանոս կայսրը կայսրությունը բաժանեց երկու մասի. Արևմտյան կայսրությունը տարածվում էր Միլանի, իսկ Արևելյան կայսրությունը՝ Բյուզանդիայի վրա, որն ավելի ուշ վերանվանվեց Կոստանդնուպոլիս։ Բաժանումը հեշտացնում էր կայսրության արագ կառավարումը, սակայն ժամանակի ընթացքւոմ երկու մասերը սկսեցին կորցնել միմյան միջև կապը։ Արևելյան ու Արևմտյան կայսրությունները ձախողեցին արդյունավետորեն աշխատել միմյանց հետ ռեսուրսների և ռազմական օգնության շուրջ: Շուտով հունախոս Արևելյան կայսրությունը սկսեց բարգավաճել, մինչդեռ լատինախոս Արևմուտքը հայտնվեց տնտեսական ճգաժամի մեջ։ Արևելյան կայսրության հզորացումը ծառայեց Արևմուտքի վրա բարբարոսական նվաճողական հարձակումներին։ Այնպիսի կայսրեր, ինչպսին օրինակ Կոստանդինոսն էր, փորձում էին իրենց ուժերը կենտրոնացնել Կոնստանդնուպոլիսն անառիկ պահելու համար, սակայն Իտալիան ու Հռոմ քաղաքը, որը սիմվոլիկ արժեք չուներ Արևելքում շատերի համար, խոցելի թողնվեց։ Արևմտյան քաղաքական կառուցվածքը հինգերորդ դարումն կարող էր վերջապես քայքայվել, սակայն Արևելյան կայսրությանն ինչ-որ ձևով հաջողվեց ևս 1000 տարի գոյատևել մինչև Օսմանյան կայսրության կողմից 1400-ականներին վերջնականապես նվաճվելը։

 4  Հոներն ու բարբարոսական ցեղերի ներգաղթը


Հռոմի վրա բարբարոս ցեղերի հարձակումների պատճառը մասնակիորեն Հոների կողմից չորրորդ դարի վերջին Եվրոպայի նվաճողական արշավների արդյունքում առաջացած զանգվածային ներգաղթն էր։ Երբ Եվրասիայի այս մարտիկները Եվրոպայի հյուսիսով առաջ էին շարժվում, նրանք գերմանական շատ ցեղերի դեպի Հռոմի սահմաններ էին քշում։ Հռոմեացիներն այս ցեղերին սահմաններից ներս թողեցին, սակայն նրանց չափազանց դաժան էին վերաբերվում։ Ըստ պատմաբան Ամիանուս Մարցելիուսի՝ հռոմեացիները նույնիսկ ստիպում էին սովամահ լինող գոթերին իրենց երեխաներին ստրկության վաճառել՝ նրանց փոխանակելով շան մսի հետ։ Գոթերին գրգռելով նրանք դաժան թշնամի էին ստեղծում սեփական երկրի սահմաններում։ Երբ ճնշումներն այլևս անհնար էր տանել, գոթերն ապստամբեցին՝ հարձակվելով հռոմեական բանակի վրա՝ սպանելով Վալենս կայսերը 378թ-ին Ադրեանապոլի ճակատամարտում։ Ցնցված հռոմեացիները փորձեցին խաղաղություն կնքել բարբարոսների հետ, սակայն ռազմադադարը խախտվեց 410թ-ին, երբ Գոթերի արքա Ալարիկը շարժվեց արևմուտք ու հարձակվեց Հռոմի վրա։ Երբ արևմտյան կայսրությունը սկսեց թուլանալ, գերմանական ցեղերը, ինչպես օրինակ Վանդալներն ու սաքսոններն էին, կարողացան առաջ շարժվել դրա սահմանների տարածքով ու գրավել Բրիտանիան, Իսպանիան ու Աֆրիկայի հյուսիսային շրջանները։

 5  Քրիստոնեությունն ու ավանդական արժեքների կորուստները


Հռոմն անկում էր ապրում քրիստոնեության տարածմանը զուգահեռ, և շատերը պնդում են, որ հենց այս նոր հավատքի տարածումն ազդեց կայսրության անկման վրա։  Միլանի կայսերական հրովարտակով 313թ-ին քրիստոնեությունն օրինականացվեց, իսկ արդեն 380թ-ին ընդունվեց որպես պետական կրոն։ Այս հրովարտակներով վերջ դրվեց դարեր շարունակ ձգվող հալածանքներին, սակայն նաև քայքայեցին հռոմեական ավանդական արժեքային համակարգը։ Քրիսոնեությունը փոխարինումն էր հռոմեական բազմաստված կրոնին, որը կայսրին աստվածային դիրք էր վերագրում։ Միևնույն ժամանակ Պապերն ու եկեղեցական այլ առաջնորդները սկսեցին մեծ դեր գրավել քաղաքական հարաբերություններում՝ կառավարական համակարգն ավելի բարդացնելով։ 18-րդ դարի պատմաբան Էդվարդ Գիբոնն այս տեսության ամենահայտնի համակիրներից մեկն էր, սակայն այս տեսությունը բավականին շատ քննադատության է ենթարկվել։ Մինչ քրիստոնեության տարածումը կարող էր որոշակի փոքր դեր ունենալ Հռոմեական  կայսրության անկման համար, այնուամենայնիվ, ռազմական, տնտեսական ու կառավարական գործոնների ազդեցությունը շատ ավելի մեծ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել