Վրաստանի դատախազությունը դիմել է Ադրբեջանին` պահանջելով ձերբակալել և վրացական կողմին հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին:
Սաակաշվիլին, ով այժմ հանդիսանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը, Բաքու է մեկնել երեկ և մասնակցել է Բաց հասարակությունների 3-րդ գլոբալ ֆորումին: 
Վրացական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանից պաշտոնական պատասխան, բայց ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Սաակաշվիլիին չի հանձնի Վրաստանին, ինչի պատճառով անկասկած կսրվեն հարաբերությունները:

Հ.Գ. Ադրբեջանն աշխարհին ներկայանում է նեյտրալ երկիր, որը չի խառնվում օտար երկրների խնդիրներին, իսկ չհանձնելու 2-րդ պատճառն էլ նա է, որ երբ Սաակաշվիլին նախագահ էր, միմիանց հետ համագործակցում էին և չեն ցանկանում Սաակաշվիլիի հետ հարաբերությունները վատացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել