Յուրաքանչյուր պետության համար բավականին ծանր երևույթ է քաղբանտարկյալներ ունենալը: 
Բայց գրեթե բոլոր դեպքերում գործում է մի չգրված օրենք. «Ում պայքարը, նրա էլ քաղբանտարկյալները»: 
Համաձայն եմ՝ ձևակերպումը հակամարդկային է հնչում, բայց մի կողմ թողնենք զգացմունքային զիլ դրվագները և արձանագրենք.
1. Ձերբակալված անհատների պայքարն այդպես էլ չդարձավ ժողովրդի պայքարը:
2. Ժողովրդի պարզ ակնկալիքներն այդպես էլ չդարձան նրանց ծրագրային քաղաքականության հարվածի գլխավոր թիրախները: 
Ընդհանրապես ժողովրդական լայն շերտերի շահերը ներկայացնող քաղաքական շարժումների առաջնորդների ձերբակալությունները, որպես կանոն, ավելի քան նպաստավոր պայմաններ են ստեղծում պայքարը հաղթանակին մոտեցնելու համար, քանի որ ձերբակալության ակտն ապահովում է ժողովրդական ինքնաբուխ մոբիլիզացիա: 
Բայց ինքնաբուխ մոբիլիզացիա որպես այդպիսին մենք տեսանք միայն Քանյե Ուեստի ջրային արկածների ժամանակ: 
Իսկ թե ո՞վ է մեղավորը՝ ժողովո՞ւրդը, թե՞ քաղաքական վերնախավը, դա արդեն մեդալիոնի մյուս կողմն է, չնայած ըստ մերօրյա ընդդիմադիրների՝ սկզբում ալֆան է, հետո իրենք և վերջում օմեգան, իսկ խեղճ ժողովուրդը, ինչպես միշտ՝ «վախկոտ և ստրկացված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել