Հները գնում են, նորերը գալիս են, բայց իրավիճակը մնում է նույնը: Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիփիանին հետևեց երեկ հրաժարականի դիմում ներկայացրած բնապահպանության նախարարի օրինակին: Գործադիր մարմինը երկու օրվա մեջ լքեց երկու նախարար:

Կիփիանին թվով 7-րդ նախարարն է, ով այլևս Ղարիբաշվիլիի կառավարության կազմում չէ, ինչը նշանակում է, որ, ըստ Վրաստանի օրենսդրության, խորհրդարանում պետք է քննարկման դրվի կառավարության վստահության հայտնելու կամ հակառակը՝ անվստահություն հայտնելու հարցը: Դրանից հետո միայն պարզ կլինի՝ Ղարիբաշվիլին կկարողանա ինքնուրույն նշանակել նոր թեկնածուների նախկին նախարարների փոխարեն, թե՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել