Քարոզարշավը մոտենում է եզրագծին, դրան հետևել եմ միայն հեռվից ու միանգամայն չեզոք դիրքերից։ 
Մնում եմ իմ կարծիքին. 
ամենաշատ քվեներ կստանա Ազատ Հայրենիքը, 
2-րդ՝ ՀՅԴ,
3-րդ՝ ԱԺԿ։ 
Որոշակի հաջողություն հնարավոր է նաև Շարժում-ի համար. մնացածի հաջողությունը կախված է նրանից, թե առողջ բանականության բացակայությունը մեր ժողովրդի քանի տոկոսի մոտ է։

Ի դեպ, այս քարոզարշավում միակ հանդիպումը, որին ներկա եմ եղել որպես այդ տարածքի բնակիչ, վարչապետի հանդիպումն էր, ու մտապահել եմ խոստումները, որ տվել է Ա. Հարությունյանը.

կրճատել ծառայողական մեքենաների քանակը,

վերացնել բջջայինի ամենամսյա բաժանորդավճարը։

Որպես լրագորղ՝ պարտավորված կլինեմ Ազատ հայրենիքի ղեկավար-վարչապետին հիշեցնել խոստման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել