Հրանուշ Հակոբյանը երբեմն չի գիտակցում՝ ինչ է խոսում, դրա վառ ապացույցը վերջերս Գուարդիանին տրված հարցազրույցն էր, բայց եթե պահի տակ ճիշտ բան էլ է փորձում ասել, չի կարողանում ճիշտ մատուցել: Նա շատ ջղային տոնով պահանջում է, որ «Արի տուն» ծրագրի մարդիկ մասնակցեն «փող բերեք տուն» նորահայտ ծրագրին: Տնտեսագետները կփաստեն, որ իրա առաջարկածի մեջ լոգիկա կա, բայց մարդկանց վրա մուննաթ գալով՝ հաստատ 1000 դոլարի տեր չես դառնա:

Պարույր Հայրիկյանը դեռ չի մոռացել 20.000.000 դրամի մասին և նորից ասում է, որ ինքը շատ ավելիին է արժանի: Հարց չկա, Պարույր Հայրիկյան ջան, կարող ա էն մյուս սերնդի համար էլ ավելի մեծ կերպար լինեք, որովհետև պատմությունը շատ բացասական փաստեր փակելու ունակություն ունի: Հիմա էդ փողի մասին մի խոսեք, որ 10-12 տարեկան երեխեքը գոնե ձեզ լավով հիշեն: Մենք արդեն հիշում ենք:

Կրկին սկսեցին անիմաստ ջուր ծեծել: Ապրիլի 24-ը 4 օր առաջ անցել է, իսկ մենք դեռ ապրիլի 24-ն ենք վերլուծում, թե ով եկավ, կամ ով չեկավ: Ավելի լավ ա՝ էդ ներուժը հետագա պայքարի համար օգտագործեք: Էդ մի օրով ոչ սկսվեց, ոչ ավարտվեց Հայոց ցեղասպանության հարցը: Մի քիչ ռացիոնալ քայլերը չեն խանգարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել