► Պատերազմը խաղաղություն է։

Ազատությունը ստրկություն է։

Տգիտությունն ուժ է:

► Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են:

► Մոր մասին հիշողությունը ծվատում էր Ուինսթոնի սիրտը, որովհետև նա մահացել էր՝ իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր՝ փոխադարձաբար սիրելու համար:

► Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր: Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից: Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը: Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա…

► Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը:

► Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:

► Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:

► «Միշտ գոռա ամբոխի հետ»,- ասում եմ ինձ: Դա ապահով լինելու միակ միջոցն է:-Ջուլիա

► Երբեք մի՛ վերադարձիր այն ճանապարհով, որով եկել ես:-Ջուլիա

► Եթե ենթարկվես փոքր կանոններին, կարող ես խախտել մեծերը:

► Սեռական քաղցը հիստերիա էր առաջացնում, իսկ դա ցանկալի էր, որովհետև կարելի էր փոխարկել պատերազմական տենդի և ղեկավարի երկրպագության: Նա այսպես ձևակերպեց.
– Սեր անելիս էներգիա ես ծախսում, հետո երջանիկ ես զգում ու ոչնչի մասին չես մտահոգվում: Նրանք չեն կարող նման բան թույլ տալ: Նրանք ուզում են, որ էներգիան անընդատ եռա քո մեջ: Դրանց այդ բոլոր երթերը, գոռում-գոչյունները, դրոշների թափահարումը՝ ընդամենը թթված սեքս է: Եթե ինքնին երջանիկ ես, ինչու՞ պիտի հուզվես Մեծ Եղբոր, Եռամյա պլանի, Ատելության երկրոպեի և մնացած անիծյալ անհեթեթությունների պատճառով:

► Տհաճ մարդուն ժայռից հրելը ոչ մի խնդիր չի լուծում:

► Ինչ-որ կերպ հնարավոր է կառուցել գաղտնի աշխարհ, որտեղ կարող ես ապրել ուզածիդ պես: Դրա համար միայն հաջողություն է պետք, մեկ էլ ճարպկություն ու խիզախություն պիտի ունենաս:

► Քանի դեռ մարդ արարածը մարդ է մնում, կյանքն ու մահը նույն բանն են:-Ուինսթոն Սմիթ

► Մի անիծյալ պատերազմը միշտ հաջորդում է մյուսին:-Ջուլիա

► Վերջը սկզբի մեջ է:

► Եթե գործողությունն արդյունք չունի, ապա անիմաստ է:

► Եթե սիրում ես որևէ մեկին, ուրեմն սիրում ես, իսկ երբ այլևս ոչինչ չունես տալու, տալիս ես սերդ:

► Հնարավոր է պատկերացնել մի հասարակություն, որտեղ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, անձնական սեփականության ու ճոխությունների առումով, հավասարապես կբաշխվի, մինչդեռ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ կմնա փոքրաթիվ արտոնյալների ձեռքին:

► Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:

► Մեռնեմ նրանց ատելով ՝ ահա թե որն է ազատությունը:

► Մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես:

► Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ արդեն գիտես:

► Մարդուց առաջ ոչինչ չի եղել: Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի: Մարդուց դուրս ոչինչ չկա:

► Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի:

► Իշխանությունը հավաքական է: Անհատն ինշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել:

► Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:

► Իրականությունն արտաքին երևույթ չէ: Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ:

► Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես: Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես:

► Իշխելու գաղտնիքն է՝ սեփական անսխալականության հանդեպ հավատը համադրել անցյալի սխալներից դասեր քաղելու ունակության հետ:

► Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:

► Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:

► Այս խաղում, ուր խաղում ենք, անհնար է հաղթել: Պարզապես որոշ անհաջողություններ մյուսներից լավ են, այդքանը:

► Շարունակական դառնալով՝ պատերազմը դադարեց պատերազմ լինելուց:

► Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից: Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ:

► Իրականում փրկություն չկար: Իրագործելի էր միայն մի ծրագիր՝ ինքնասպանությունը, բայց չէին շտապում իրագործել: Սպասողական վիճակում ապրել օր առ օր, շաբաթ առ շաբաթ՝ հյուսելով ներկան, որ չուներ ապագա, դա անհաղթահարելի բնազդ էր, ինչպես թոքերն են միշտ հաջորդ շունչ առնում, քանի դեռ օդ կա:

► Ինքնին ցավը երբեմն բավարար չէ: Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը: Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել: Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն: Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ: Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ: Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել:-Օ’Բրայըն

► – Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա:
– Նրան տառապանք պատճառելով:
– Իրավացի եք: Նրան տառապանք պատճառելով: Հնազանդությունը բավական չէ: Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին: Իշխանությունն էլ է այդպես: Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է: Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով:

► Մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ:

► Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա: Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի:

► Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը:

► Երբ խաբում եք ինքներդ ձեզ՝ կարծելով, թե ինչ-որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը:

► Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:

► Ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն է, այդ դեպքում անհնար է ինքնավերահսկումը:

► Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:

► Ազատությունը երկուսին գումարած երկու՝ հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից:

► Իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար: Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին. նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են:

► Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ:

► Իրականում եկեղեցիներ շատ կան, պարզապես օգտագործվում են այլ նպատակներով:

► Ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են անօտարելի իրավունքով, որոնցից է կյանքի, ազատության ու երջանկության ձգտման իրավունքը: Այդ իրավունքները պահպանելու համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք իշխանություն են ձեռք բերում կառավարվողների համաձայնությամբ: Երբ կառավարման ձևը չի ծառայում այդ նպատակին, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ վերացնել այն և հաստատել նոր Կառավարություն: (Թոմաս Ջեֆերսոն – հայտնի հատված անկախության հռչակագրից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել