a-little-chaos-kate-winslet-01-636-3801in.am-ը գրում է.

Հանուն Ալան Ռիքմանի «Փոքրիկ քաոս» ֆիլմում նկարահանումների դերասանուհի Քեյթ Ուինսլեթը զոհաբերել է անձնական հիգիենան, գրում է starslife.ru-ն:

Իհարկե, բոլոր դերասաններն են այս կամ այն կերպ զոհաբերում ինչ-որ բան հանուն լավ դերի՝ հավաքում են կիլոգրամներ, կտրում են մազերը, քաշ են գցում:

«Փոքրիկ քաոս» ֆիլմում Ուինսլեթին բաժին է ընկել Վերսալի այգեպան Սաբինա դե Բարրիի դերը, և այդ դերին համապատասխանելու համար նրա ձեռքերը պետք է մշտապես հողի մեջ լինեին:

«Ամեն օր ես վերադառնում էի տուն ու աշխատում սեփական այգում, որ զգայի, թե ինչ էր զգում իմ հերոսուհին»,- ասել է Քեյթը:

Եվս մի տհաճ պահ է եղել կորսետի կրումը: «Ատում եմ այդ հագուստը»,- անկեղծացել է դերասանուհին:

Քեյթը ռեժիսոր Ալան Ռիքմանի հետ վաղուց է ծանոթ դեռ «Զգացում և զգայունություն» ֆիլմի նկարահանումներից, երբ դերասանուհին ընդամենը 19 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել