Քենդալ Ջեները, ինչպես նաև Քարդաշյանների ու Ջեներների ողջ ընտանիքը վերջերս հրապարակայնորեն հայտնեցին, որ սատարում են Բրյուս Ջեների՝ կին դառնալու որոշումը։ Նախկին օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջեներն արդեն 65 տարեկան է, սակայն չնայած իր պատկառելի տարիքին՝ նա չհապաղեց սեռափոխության ենթարկվել։

Shes by his side: Kendall shared this message, along with sister Kylie, 17, that showed their unity

Թեպետ ողջ շաբաթն անցել էր ընտանեկան բուռն քննարկումների մթնոլորտում, որոնց հիմնական առարկան Բրյուս Ջեների սեռափոխությունն էր, 19-ամյա Քենդալը հանգստյան օրերին վերադարձավ իր մոդելային աշխատանքին։ Այո՛, հռչակավոր մոդելների համար հանգստյան օրեր չկան։ Ֆոտոսեսիաներ, նորաձևության ցուցադրություններ, նկարահանումներ գովազդային հոլովակներում և այլն, և այլն։ Հավանաբար Քենդալն այնքան տարված է եղել ընտանեկան խնդիրներով ու աշխատանքով, որ բավականաչափ ժամանակ չի ունեցել ներկայանալի հագուստ ընտրելու համար։

Back to work: Kendall Jenner showed off her legs as she posed for Vogue in New York City on Sunday

Կիրակի օրը նա Նյու Յորքում հռչակավոր «Vogue» ամսագրի համար ֆոտոսեսիայի էր մասնակցում։ Մոդելը կրում էր 60-ականների ոճի զգեստ, որն ավելի շատ ռաբիս մարզահագուստ էր հիշեցնում։ Կարմիր ու սպիտակ սպորտային վերնազգեստը համադրված էր փայլփլուն լաթի հետ, որն ավելի շուտ կիսաշրջազգեստի տնազ էր, քան կիսաշրջազգեստ։

Retro: The 19-year-old models outfit looked like it had been inspired by the mod get-ups from the 1960s

Քենդալի ոճաբաններն ակնհայտորեն գլուխ են պահել՝ ստանալով դիսկո ու սպորտային ոճերի անհաջող համադրություն։ Այս անգամ ֆոտոսեսիայի համար ընտրվել էր ոչ թե ինչ-որ պերճաշուք տարածք, այլ Մանհեթենի անշուք փողոցներից մեկը։ Լուսանկարներից մեկում Քենդալը կանգնած է մի անխիթար շենքի բազրիքի մոտ, մեկ այլ լուսանկարում էլ ցուցադրաբար հանում է կաշվե փայլփլուն բաճկոնը, որը կատարելապես համալրում է մոդելի ռաբիս կերպարը։

Thats one way to travel: The E! princess stood atop a yellow taxi cab as she poses in a red mock crock raincoat with a boa

Ֆոտոշարքի լուսանկարներից մեկում էլ Քենդալը կանգնած է ճչացող դեղին գույնի ավտոմեքենայի վրա։ Այստեղ կաշվե բաճկոնին մի նոր աքսեսուար է ավելացել՝ կարմիր մորթե օձիք, որը ոչ մի կերպ չի համադրվում արևային մուգ ակնոցների հետ։ Բաճկոնի թևքերն այնքան կարճ են, որ դրանց տակից անդուր ձևով երևում են մարզահագուստի սպիտակ թևքերը։ Այնուամենայնիվ, դժվար է հերքել, որ անգամ այս անճաշակ հագուստն ի զորու չէ խամրեցնել Քենդալի բնական գեղեցկությունը։ Ո՛չ փայլուն կրունկներով սպիտակ ծիծակ կոշիկները, ո՛չ տձև կիսաշրջազգեստը չեն ստվերել հռչակավոր ռիելիթի աստղի սլացիկ ոտքերի գեղեցկությունը։ Վերջում միայն ուզում ենք գոնե մի քիչ ճաշակ մաղթել Քենդալի ոճաբաններին ու համբերություն «Vogue»-ի ընթերցողներին, որպեսզի խոր հիասթափություն չապրեն՝ տեսնելով սիրված մոդելի անհաջող ֆոտոսեսիան։ Մի խոսքով, ամո՛ւր կացեք։              

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել