lico

Fact.am-ը գրում է.

  1. Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ:
  2. Երկար դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով:
  3. Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են’ ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության:
  4. Օվալաձև դեմքով մարդիկ ընտանիքին նվիրված են: Նրանք նաև փոփոխական են, չունեն պայքարի ոգի: Քչով բավարարվող են:Նրանք փխրուն, հավատարիմ, ազդվող մարդիկ են: Ավելի հակված են ուրիշին երջանկացնելու,քան փնտրելու սեփական երջանկությունը:
  5. Շեղանկյունաձեւ դեմք ունեցողները շատ ակտիվ, էներգիայով լի մարդիկ են: Նրանք նաև զգուշավոր են և նրբանկատ: Նրանք նաև արտիստիկ են: Հեշտությամբ կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակից: Նրանք նախընտրում են ազատ շփումը, բայց շուտ են կապվում մարդկանց հետ: Հավատարիմ են, բայց զգուշավորությունը նրանց թույլ չի տալիս չափազանց մտերմություն:
  6. Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում’ այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել