Հայրն անցնում էր որդու սենյակի կողքով, երբ նկատեց, որ այն ամբողջովին դասավորված է, անկողինը` հավաքած։ Ասես որդին հավաքել էր իրերն ու հեռացել։ Հոր կասկածներն ավելի են ուժեղանում, երբ սեղանին ծրարով նամակ է նկատում, իսկ վրան մեծ տառերով գրված` «ՀԱՅՐԻԿԻՆ»։ Դողացող ձեռքերով հայրը բացում է ծրարն ու այնտեղից հանում հետևյալ բովանդակությամբ գրություն.

«Սիրելի հայրիկ.

Քեզ գրում եմ մեծ ափսոսանքով և տխրությամբ։ Ես ստիպված եմ փախչել իմ նոր ընկերուհու հետ, քանի որ վստահ էի, որ դու և մայրիկը դեմ կլինեք մեր միությանը։ Մարիան` իմ կյանքի ամենամեծ սերը, շատ լավիկն է։ Բայց ես գիտեի, որ դուք չեք ընդունի մեր միությունը նրա պիրսինգների, դաջվածքների, բայքերական հագուստի պատճառով։ Հա, ինչպես նաև նրա համար, որ նա ինձանից մի փոքր մեծ է։ 10 տարի։ Բայց հարցը կրքի մեջ չէ, հայրիկ։ Նա հղի է։

Մարիան կարծում է, որ մենք միասին երջանիկ կլինենք։ Նա կցատնակ ունի անտառում և բավականաչափ փայտի պաշար, որպեսզի այս ձմեռ գոյատևենք։ Մենք երկուսս էլ երազում ենք շատ երեխաներ ունենալու մասին։ Մարիան բացեց իմ աչքերն այն փաստի վրա, որ մարիխուանան այդքան էլ վնասակար բան չէ։ Մենք մտադիր ենք այն աճեցնել մեզ համար, ինչպես նաև վաճառել, որպեսզի գումար լինի կոկաինի և էքստազիի համար։ Իսկ այդ ողջ ընթացքում մենք կաղոթենք, որպեսզի վերջապես գտնվի ՁԻԱՀ–ի դեմ դեղամիջոց, քանի որ պետք է բուժենք Մարիային։ Չէ՞ որ նա դրան արժանի չէ։

Մի՛ անհանգստացիր, հայրիկ, ես արդեն 15 տարեկան եմ, կարող եմ հոգ տանել իմ մասին։ Մի օր մենք հյուր կգանք, որպեսզի տեսնեք ձեր թոռնիկներին։

Սիրով` քո որդի Արթուր։

Հ.Գ. Հայրիկ, ես այս ամենը հորինել էի։ Ես Ռոբերտենց տանն եմ։ Ուղղակի ուզում էի քեզ հիշեցնել, որ օրագրի միջի վատ գնահատականներից ավելի սարսափելի բաներ էլ կան։ Հա, ի դեպ, այն խոհանոցում է, սեղանի վրա։ Զանգիր, երբ կանցնի զայրույթդ, և ես կկարողանամ տուն վերադառնալ»։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես արձագանքեց հայրը նման կատակին։ Երևի որդին մի լավ կպատժվի սրա համար։ Բայց հուսանք, որ ոչ շատ ուժեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել