Իսրայելական «Կաթալիստ» թերթի տվյալներով՝ Սև ծովի ռումինական գոտում դեռ 2009 թ. հայտնաբերվել են ահռելի մեծ գազի պաշարներ... Այդ մասին հայտարարել է էներգետիկ ոլորտում հայտնի Wood Mackenzie-ի ներկայացուցիչը... Ըստ մասնագետների՝ Ռումինիայի ափից 170 կմ. հեռավորության վրա գտնվող «Դոմինո-1» հանքի պաշարները գնահատվել են 42-85 ՄԻԼԻԱՐԴ խորանարդ մետր ԳԱԶ... Այդ հանքավայրում մեծ ներդրումներ է արել ամերիկյան Eхxon Mobile-ը, որը խոսում է այն մասին, որ հանքավայրն ԻՐՈՔ ունի մեծ պաշարներ... Ըստ Wood Mackenzie-ի՝ մասնագետ Քրիստոֆեր Մերեդիթի՝ այդ հանքի օգտագործման մեկնարկից Ռումինիան ՕՐԱԿԱՆ կարող է ստանալ 19 ՄԻԼԻՈՆ խորանարդ մետր ԳԱԶ, այնքան, ինչքան օգտագործում է ՕՐԱԿԱՆ ամբողջ Եվրոպան... Հավելեմ, որ Սև ծովի բուլղարական և թուրքական մասերում ԳԱԶ են ման գալիս և բավական հաջողությունների են հասել հոլանդական Shell և ֆրանսիական Total կազմակերպությունները համապատասխանաբար... Ղրիմի հատվածում գազի մեծ պաշարներ է հայտնաբերել ռուսական «Գազպրոմ»-ը...
Հ.Գ. Այս տեղեկությունները շատ են անհանգստացրել Բաքվին, որն իրեն միշտ համարում է գազի ԵԶԱԿԻ այլընտրանքային մատակարարը Եվրոպա և փորձում է իրեն հակադրել Ռուսաստանին... Ի.Ալիևի խնդիրը նրանում է, որ ինքն իր ամբողջ հույսը դրել է ԳԱԶԻ վրա, քանի որ նավթի պաշարները տարեցտարի ՆՎԱԶՈՒՄ են... Սակայն Սև ծովում հայտնաբերված և արդեն շահագործման հանձնվող գազի հանքերն ամբողջովին խառնում են Ադևբեջանի, ՌԴ-ի և Իրանի խաղաքարտերը, որոնք մեծ հույսեր էին տածում իրենց սեփական պաշարները վաճառելու առումով... Պետք է նշել, որ Սև ծովի ավազանից արտահանվող գազի գինն ավելի ԷԺԱՆ է լինելու, քան ռուսականը կամ ազերիականը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել