Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում  խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, ասաց, թե այսօր, ըստ էության, հանավանության է արժանացել մեկ նախագիծ, որը սահմանադրական բարեփոխումների ներկայիս հայեցակարգի նախագիծն է, սակայն նշեց, թե չեն բացառում նաև երկրորդ տարբերակը:

«Ըստ ժամանակացույցի և հրամանագրի՝ աշխատում են այդ հայեցակարգի դրույթների հիման վրա: Քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում կտեսնենք, թե որ տարբերակն է ավելի ընկալելի: Երբ քննարկումների արդյունքում նախագիծը պատրաստ կլինի, և պարզ կլինեն հիմնական շեշտադրումները, այն ժամանակ էլ մեր կուսակցության ներսում նախագիծը կքննարկվի, և կտանք այդ քննարկումների ամբողջական պատկերը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ ներկայացված նախագծին գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ մեծ հաշվով համամիտ են, և հավելյալ այլ նախագծեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա: Ըստ նրա՝ եթե նախագիծը նախընտրելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար, այդ դեպքում այլընտրանքային նախագծի կարիք չի առաջա, իսկ եթե լինեն խնդիրներ, ապա տրամաբանական է, որ քննարկվի երկրորդ տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել