Ոչինչ չկարողանալու անզորությունից, անճարակությունից և նախանձից հերիք կախվենք հրեաներից ու ողջ աշխարհի փեշերից: Մեկ է, որքան էլ «քսվենք», մենք նրանց համար չկանք, գործոն չենք, ուշադրություն չեն դարձնելու, դրանով մեր տխուր կյանքը չեն երջանկացնելու: Մեր դժբախտության պատճառը մենք ենք, շան գլուխը մեր մեջ է թաղված: Կամ պետք է գլուխներս պատովը տալով՝ դա ընդունենք, ինքնամաքրվենք ու երկիր կառուցենք կամ հանգիստ թողնենք բոլորին ու շարունակենք տառապանքի մեր խաչը կրել: 100 տարին թամամեց, 1000-ն էլ վաղուց էր լրացել, չլինի՞ թե որոշել ենք ա՛յս ձևով անմահանալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել