Tert.am-ը գրում է.

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե քանի անգամ է երկարաձգվելու օրենքը:

Նշենք, որ օրենքով առաջարկվում է 2013թ-ի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թ-ի դեկտեմբերի 31-ով, ըստ որի՝ մինչև 2014 դեկտեմբերի 31 բանակում չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները վճարեն և խնդիրը կարգավորվի:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, թե դժվարանում է ասել:

«Այս պահանջները, ցանկությունները գալիս են դրսից, ամեն անգամ մարդիկ հորդորում ու խնդրում են, միևնույնն է՝ չեն անցել զինվորական ծառայությունը: Ամեն տարի չէ, որ բերում ենք, փորձում ենք ավելի ձգձգել, հնարավորություններ ստեղծել»,-ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը նաև ընդգծեց, որ շատ ու շատ երիտասարդներ, ովքեր թեկուզ տույժ-տուգանքը վճարում են, սակայն վերադառնում են հայրենիք ու ծառայում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել