Տիեզերքի յուրացման ոլորում ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի մրցակցությունը հանգեցրեց գիտական հետազոտությունների բուռն զարգացման։ Ձեզ ենք ներկայացնում 10 ամենանշանակալի տեխնոլոգիաները, որոնց ծնվել են երկնային ճանապարհորդություններ իրականացնելու երազանքից, բայց կիրառություն գտել են Երկրի վրա։

10. Կառուցվածքային անալիզի ծրագրային ապահովում

Фото
NASA-ն համակարգչային ծրագրի կարիք ուներ տիեզերական նավերի նախագծման համար, որը հաշվի կառներ սարքի վրա թռիչքի ժամանակ գործադրվող ազդեցություններն ու ճնշումները։ 1960-ականների ստեղծված NASTRAN համակարգը հաջողությամբ գործարկվել է տարբեր օբյեկտների մոդելավորման համար՝ մեքենաներից մինչև երկնաքերեր։ Այսօր NASTRAN-ը համարվում է ավիատիեզերական արդյունաբերության ստանդարտ։

9. Իմպլանտացվող դեֆիբրիլյատոր

Фото

Սրտի ռիթմի AID գեներատորը հանդիսանում է «Ապոլլոն» ծրագրի արգասիքներից մեկը։ Դեֆիբրիլյատորի փոքրացված տարբերակը ներդնում են մաշկի տակ, և այն կարգավորում է սրտի աշխատանքն էլեկտրական իմպուլսների միջոցով։

8. МРТ-սկաներներ

Фото
Լուսնային ծրագրի վրա աշխատելիս NASA-ի ինժեներները ստեղծեցին МРТ-սկաներների հիմքում ընկած՝ պատկերների թվային մշակման տեխնոլոգիան։

7. Մայրուղիների անվտանգություն

Фото
Որպեսզի հասնեն փորձարարական թռչող սարքերի ավելի լավ շփման թաց թռիչքուղիների վրա, NASA-ի մասնագետներն այդ թռիչքուղիները պատեցին անվտանգության միկրոփոսերով, ինչի արդյունքում ավելացավ շփման ուժը, ու որպես հետևանք՝ նվազեց արգելակման ուղին, և բարելավվեց կառավարումը։ Այս գաղափարն ադապտացրեցին մայրուղիների, կայանատեղիների ու այլ օբյեկտների շինարարության մեջ։

6. Հակահրդեհային անվտանգության համակարգեր

Фото
Որպեսզի «Ապոլլոն»-ի վայրէջքային կապսուլը չհալվի մթնոլորտ մուտք գործելիս, AVCO կորպորացիան մշակեց հատուկ պաշտպանիչ նյութ, որը հանգեցրեց չհրկիզվող ներկի ստեղծմանը։ Հետագայում այս տեխնոլոգիան սկսեցին կիրառել պողպատե կոնստրուկցիաների իզոլացման համար՝ բարձրահարկ շենքեր կառուցելիս, ինչի արդյունքում այդ տեխնոլոգիայով կառուցված շենքերը շուրջ 4 ժամ ավելի երկար են դիմակայում հրդեհներին։

5. Ջրամաքրում

Фото
Միջազգային տիեզերական կայանի ստեղծման ժամանակ NASA-ին առնչված խնդիրներից մեկը տիեզերագնացներին խմելու ջրով ապահովելու հարցն էր։ Արդյունքում ստեղծվեց ֆիլտրման համակարգ, որն այսօր էլ օգտագործում են խիստ աղտոտված ջրի աղբյուրներից մաքուր ջուր ստանալու համար։

4. Լապորոսկոպիա

Фото
Da Vinci ռոբոտ-վիրաբույժը համարվում է անցած տասնամյակում գրանցված ամենաբեկումնային ձեռքբերումը վիրաբուժության ոլորտում։ Դրա միջոցով հնարավոր է դարձել դիստանցիոն վիրահատություններ իրականացնել՝ նվազագույն չափի կտրվածքներով ու նվազագույն արնահոսությամբ։ Այս գաղափարի հեղինակները կրկին NASA-ի մասնագետներն էին, ովքեր ձգտում էին մշակել մի տեխնոլոգիա, որի միջոցով վիրաբույժները հհնարավորություն կունենային արդյունավետ վիրահատություններ անել տիեզերքում գտնվող տիեզերագնացներին Երկրի վրայից, եթե ծագեր նման անհետաձգելի անհրաժեշտություն։

3. Չքերծվող ոսպնյակներ

Фото
Տիեզերագնացների սաղավարտների վիզորների պատրաստման մեջ սկսեցին կիրառել ալմաստակերպ ածխածնային ծածկ, որպեսզի այդ սաղավարտների ապակին ավելի ամուր լինի, ու նվազի դրա մակերեսի շփման ուժը։ Այսօր այդ տեխնոլոգիան օգտագործում են ինչպես ակնոցների ոսպնյակներ պատրաստելիս, այնպես էլ հեռախոսների էկրաններ պատրաստելիս։

2. Սննդի մոնիտորինգ ու թեսթավորում

Фото
Ցանկանալով վստահ լինել, որ իրենց տիեզերագնացների սնունդը չի պարունակում տոքսիններ ու բակտերիաներ՝ NASA-ն դիմեց Pillsbury ընկերությանը, որի մասնագետները մշակեցին ռիսկերի վերլուծության ու ստուգման կրիտիկական կետերի համակարգ, որոնք այսօր էլ կիրառվում են ծովամթերքի, հյութերի և կաթնամթերքի արտադրության ժամանակ։

1. Բարելավված ռադիալ անվադողեր

Фото
Viking Lander տիեզերանավի նախագծման ժամանակ Goodyear ընկերությունը, որը համագործակցում էր NASA-ի հետ, մշակեց հատուկ հյուսվածքային մատերիալ պարաշյուտների պարանների համար։ Այս նույն տեխնոլոգիան հետագայում օգտագործեցին իրենց հիմնական պրոդուկտի՝ ռադիալ անվադողերի արտադրության մեջ, ինչի արդյունքում դրանց շահագործման ռեսուրսն աճեց 16000 կիլոմետրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել