Ճապոնացի լուսանկարիչ Ուրումա Տակեվազան «Nikkei» ազգային աշխարհագրական ֆոտոմրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ Այս ֆոտոշարքում ներկայացված լուսանկարները նկարելու համար Ուրուման 1000 օր շարունակ ճանապարհորդում էր աշխարհի տարբեր երկրներով՝ բացահայտելով աշխարհի բամազանությունը, տարբեր մշակույթների առանձնահատկությունները, տարբեր երկրների հարուստ բնաշխարհն ու հասարակ մարդկանց առօրյան։ Նա իր լուսանկարչական ուղևորությունը սկսեց 2010 թ.-ի մարտ ամսին՝ ուղևորվելով աշխարհի ամենահեռավոր անկյունները։ Իր ուղևորության ընթացքում նա հասցրեց այցելել 4 տարբեր մայրցամաքների 103 երկիր։ Ներկայումս լուսանկարները ցուցադրված են Նյու Յորքի «Foto-Care» պատկերասրահում։
Ուրուման ծնվել է 1977 թ.-ին ու սկսել է իր լուսանկարչական գործունեությունը որպես ծովանկարիչ։ Նա ինչ փոխադրամիջոց ասես որ չի օգտագործել իր նպատակակետերին հասնելու համար՝ սկսած ավտոբուսից մինչև սեփական ոտքերը։
Զատիկի կղզին
Արևմտյան Աֆրիկայի վոդաբի ցեղը
Մալիում կանայք հաճախ երեխաներին կրում են իրենց մեջքին։
Չիլիի Ատակամա անապատը
Կուբա, Հավանա
Թուրքիա
Բոլիվիա