Պետք չէ Հայաստանը վերածել մեծ մեռելատան, որտեղ գալիս են սգակցելու, իսկ վշտի տերը հաշվում է՝ ով եկավ, ով՝ ոչ…
Մենք կարևոր առաքելություն ունենք և պատմական հազվագյուտ հնարավորություն. Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է սկսել Թուրքիայի ներսից, մի բան, որի նպատակադրումն ուներ և մինչև վերջ չհաջողեց Հրանտ Դինքը: Դրա համար պետք է զգուշավոր լինել և թուրք հասարակության մասին խոսելիս հրաժարվել մակաբույծ, վիրավորական բառեր գործածել, եթե մեր նպատակը նրանց օգնելն է՝ ճշմարտության և արդարության որոնման ու վերահաստատման ճանապարհին: Այժմ Հայաստանը պետք է դասեր քաղի սեփական անցյալից, բայց նաև Դասատու լինի՝ մի կողմից հմուտ մանկավարժի պես մատուցելով եղերական օրերի ծավալուն Նյութը, մյուս կողմից՝ լսող և չլսող աշակերտներին, ընդհանուր լսարանին ներգրավվի քննարկումներին, ամբողջ «դասավանդման» գործընթացը կառուցելով երկխոսության, փաստարկների, հանդարտ ու ականջալուր մեթոդաբանության վրա… Սա պատկերավոր, ասել է թե՝ տեսական բանաձև է, բայց, հավատացեք, լուրջ ու պատասխանատու աշխատանք է պահանջելու մեզնից յուրաքանչյուրից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել