5-great-conversation-starters-largeFact.am-ը գրում է.

Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքում ներկայացրել է այնպիսի պարզ կանոններ, որոնց կատարումը թույլ է տալիս մարդկանց  հեշտությամբ շփվել նոր միջավայրում և ձեռք բերել ընկերներ:  Քարնեգին արդյունավետ շփման հիմքում դնում էր անկեղծ հետաքրքրվածությունը միմյանց նկատմամբ:

  1. Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով: Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել  մարդկանց ողջունեք ուրախությամբ և խանդավառությամբ: Հիշե՛ք մարդիկ հետաքրքրվում են մեզանով այն ժամանակ, երբ մենք ենք նրանցով հետաքրքրվում:
  2. Ժպտացեք: Լավ տպավորություն  թողնելու ամենապարզ միջոցը ժպիտն է: Այն ասում է . «Դուք ինձ դուր եք գալիս: Դուք երջանկացնում եք ինձ: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»:  Ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին: Հիշե՛ք, ժպիտը մի ակնթարթ է տևում, բայց հիշողության մեջ մնում է հավերժ:
  3. Հիշեք, որ մարդու անունն ամենակարևոր բանն է ցանկացած լեզվով:  
  4. Եղեք լավ ունկնդիր: Տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը դիմացինին հաճելի կլինի : Խրախուսեք նրան, որ պատմի իր և իր նվաճումների մասին:
  5. Խոսեք այն մասին, ինչը հետաքրքիր է ձեր զրուցակցին:
  6. Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն:Ցանկանում եք, որ ձեր իսկական արժանիքները գնահատվեն: Ցանկանում եք գիտակցել, որ ձեր փոքրիկ աշխարհում կարևոր նշանակություն ունեք: Մենք բոլորս էլ ցանկանում ենք: Այդ պատճառով էլ պետք է հետևեք ոսկե կանոնին և դիմացինին տաք այն, ինչ որ կուզենայիք ստանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել