Tert.am-ը գրում է.

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ «Փյունիկի» նորանշանակ գործադիր տնօրեն Վարսան Մինասյանի մամուլի ասուլիսը, որին մանսակցում էր նաև երևանյան ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանի և փոխնախագահ Կարեն Հարությունյանի մամլո ասուլիսը:

Բոլորը հարցերն ուղված էին Վարդան Մինասյանին.

-Ինչո՞ւ հեռացաք «Տոբոլից»: Կցանկանային առկա տարբեր տեղեկությունների պարագայում ձեզնից հավաստի պատճառ լսել:

-Չէի կարծում, որ իմ նշանակումը: Այսօր ես ծավալուն հարցազրույց եմ, որի ընթացքում անդրադարձել եմ «Տոբոլից» հեռանալու փաստին: Չէի ցանկանա կրկնվել: Եթե հարցեր կան «Փյունիկի» հետ կապված, խնդրեմ տվեք:

-Ներկայումս «Փյունիկը» Հայաստանի առաջնության առաջատարն է: Ձեր առջև ինչ խնդիրներ են դրվել և ինչխնդիրներ եք դրել դուք ձեր առջև:

- Ասեմ, որ այս ընթացքում չեմ կտրվել «Փյունիկից»: Մշտական կապ եմ պահպանել ակումբի և նրա գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփանի հետ: Մեր ակումբի քաղաքականություն  այս ընթացքում չի փոխվել: «Փյունիկը» դարբնոց է հանդիսանում Հայաստանի հավաքականի համար ֆուտբոլիստներ մատակարարելու համար: Ինչ վերբերվում է առաջնությանը, ապա առաջնության խաղերին հետևելով կարող եմ ասել, որ թիմն արժանիորեն են զբաղեցնում առաջին տեղը:

-Պարոն Մինասյան, Դուք անցաք ադմինիստրատիվ աշխատանքի: Դա նշանակում է մարզչական գործունեության դադար, թե ավարտ:

-Ես դեռ երիտասարդ մարզիչ եմ և կարելի է ասել դեռ գործունեությունս չեմ էլ սկսել, որ ավարտեմ: Պարզապես ինձ դադար էր հարկավոր, որպեսզի իմ աշխատանքը վերլուծեմ:

-Դուք ձեզ տեսնում եք Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչ պաշտոնում: Եթե ոչ, ապա ում եք տեսնում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին որոշում է ՀՖՖ-ն: Ես ներկայումս ունեմ այս պաշտոնը և կենտրոնացած եմ դրա վրա:

-Այնուամենայնիվ, հավաքականը գլխավորելու առաջարկ ստացել ե՞ք:

-Խնդրեմ հաջորդ հարցը տվեք:

-Հայաստանի առաջնության առաջին կեսում «Ուլիսն» էր առաջատարը, բայց երկրորդ կեսում «Փյունիկին» հաջողվեց մագլցել առաջին տեղ: Ինչի հետ էր կապված «Փյունիկի» նման հաջող խաղը և մյուսների նահանջը

-Ճիշտն ասած հետևել եմ միայն «Փյունիկին»: Մի բան հաստատ է. նա ավելի կայուն է խաղում, քան մյուսները:

-Վերջին ժամանակհատվածում շատ հայ ֆուտբոլստներ են տեղափոխվում Ղազախստան: Որպես մարզիչ ինչ խորհուրդ կտաք այդ երկրում կարիերան շարունակելու համար:

-Միանշանակ Ղազախստանում ֆուտբոլը շատ բարձր է: Այնտեղ ֆուտբոլը կազմակերպչական և որակական առումով մոտ է եվրոպական մակարդակին:

-Ձեր պաշտոնանկությունից հետո «Տոբոլից» հեռացավ նաև Կառլեն Մկրտչյանը: Հնարավո՞ր է նա մրցաշրջանն ավարտի «Փյունիկում»:

Կարեն Հարությունյան. – Թույլ տվեք ես պատասխանեմ այդ հարցին: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ նա տեղափոխվի «Փյունիկ»:

Ռաֆիկ Հայրապետյան. -Ես էլ իմ կողմից ասեմ, որ նա առայժմ կմազվի «Փյունիկի» հետ մինչև նրա խաղաերին մանսակցելու խնդիրը լուծում ստանա:

-Ձեր հետ «Տոբոլից» հեռացավ նաև Ռաֆայել Նազարյանը: Նա այժմ ինչով է զբաղված: Նույնպե՞ս կտեղափոխվի «Փյունիկ»:

-Նազարյանը նույնպես մարզչական դադար է վերցրել: Միայն կարող եմ ասել, որ նա «Փյունիկում» չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել