1. Հոլանդացի նկարիչ Պետեր Պեյտեմանը, չզգալով ուժեղ երկրաշարժը, մահացավ սրտի կաթվածից, երբ բնօրինակ կմախքի ոսկորները երկրաշարժի պատճառով սկսեցին «պարել» արվեստանոցում։
2. Բլյուզի և ռոքի լավագույն կիթառահար Ռոյ Բուհենեմը ինքնաս­պան է եղել հարբած վիճակում, կախվելու միջոցով։
3. «Էյսի-Դիսի» խմբի անդամ, հանրահայտ երգիչ Բոն Սքոթը խեղդամահ է եղել գիշերային գինարբուքից հետո։
4. Ռոքի թագուհի Զենիս Ջոպլինը մահացել է հերոինի մեծ չափաբաժին ընդունելուց հետո։
5. «Ռոլինգ Աթոունզ» հանրահայտ խմբի անդամ Բրայեն Ջոնսը խեղդվել է լողավազանում թմրադեղ օգտագործած ժամանակ։
6. Լեգենդար ռոք կիթառահար Ջիմի Հենդրիքսը վախճանվել է չափից ավելի ալկոհոլ և քնաբեր հաբեր ընդունելուց հետո։
7. «Լեդ Ջեփելին» խմբի անդամ Ջոն Բոնհեմը մահացավ անընդմեջ խմած օղու 40-րդ բաժակից հետո։
8. Նախաճաշարանի ստեղծող Պիեռ Տերնին մահացավ 1917 թ. ստամոքսի խանգարումից, ճաշելով իր նախաճաշարանում։
9. Ատիպիկ թոքաբորբը կամ շնչուղային սուր սինդրոմը ախտահա­րեց մարդկությանը 2003 թվականին։ Հիվանդացավ մոտ 8000 մարդ, մահացավ գրեթե 800-ը։ Մահացությունը կազմեց 10 տոկոս։ Սակայն արագ հաղթահարվեց նոր սպառնալիքը, հայտնաբերվեց նաև հարու­ցիչը կորոնավիրուսը, և վարակի աղբյուրը վիվերա գազանիկը։
10. 1945 թվականից մինչև 1963 թվականի հունվարի 23-ը կոլումբիացի Թեոֆիլ Ռոխասը տարբեր նկատառումներով ոչնչացրել է 400-ից ավելի մարդու։
11. Երկու մեքսիկուհի քույրեր Դելֆինա և Մարիա դը Հեռուսները, դատապարտվել են 40-ական տարվա բանտարկության 900 աղջիկների սպանության մեղադրանքով։
12. Հարավկորեական ոստիկան Վա Բոն Կանին մթագնած ուղեղով 8 ժամ շարունակ կրակում էր մարդկանց վրա, նույնիսկ նռնակ նետեց, այդ ընթացքում սպանեց 53 և վիրավորեց 35 մարդու։ Սթափվելով և տեսնելով իր կատարածը, վերջին նռնակով նա պայթեցրեց իրեն։
13. Ամեն տարի աշխարհում 20 միլիոն մարդ մահանում է սովից։
14. Հռոմի 266 պապերից 33-ը սպանվել են։
15. Անգլիացի փիլիսոփա Չերեմի Քենթեմը իր ողջ կարողությունը կտակեց Լոնդոնի քաղաքային հիվանդանոցին, փոխարենը ցանկա­նալով, որ իր կմախքը ներկա գտնվի գիտոաժողովներին։ Եվ ահա, 100 տարուց ավելի է, որ նրա կմախքը մասնակցում է բոլոր գիտաժողովներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել