Անշուշտ չի կարելի ասել, որ այս երկու փոքրիկները ջրի երկու կաթիլի պես նման են իրար, սակայն մի թռուցիկ հայացքն էլ բավական է նկատելու համար, որ նրանց միջև, այնուամենայնիվ, որոշակի արտաքին նմանություն կա։ Նրանք երկուսն էլ կողք սանրված շեկ մազեր, հպարտ արքայական հայացք ու «պոնչիկ» այտեր ունեն։ Սակայն այս նմանությունները հատկապես ընդգծվում են, երբ նրանք կրում են միևնույն հագուստը։ Այնուամենայնիվ, նրանց միջև մի զգալի տարբերություն կա. նրանցից մեկը թագաժառանգ է, ով ողջ կյանքում ոչնչի կարիք չի զգալու, իսկ մյուսը հասարակ ծագումով բալիկ է, ում ծնողները համեստ կարողության տեր մարդիկ են։ Այս փոքրիկը Թոմի Քոքսն է Էսեքսից։ Թոմիի մայրիկի անունը ևս Քեյթ է։ Նա և իր 41-ամյա ամուսին Փոլը հաճախ են հանդիպում պատահական անցորդների, ովքեր ցանկանում են լուսանկարվել փոքրիկ արքայազնի նմանակի հետ։

Թոմիի 35-ամյա մայրը վաճառքի ու մարկետնիգի մենեջեր է։ Նա առաջին անգամ նկատեց իր որդու ու Ջորջի միջև նմանությունները 2013 թ.-ին՝ արքայազն Ջորջի մկրտության ժամանակ։ Հարցազրույցի ընթացքում նա ասել է.

Two-year-old Tommy’s mother – whose name is also Kate – is regularly stopped by people who want to have their photograph taken with the prince’s lookalike

Իմ ընկերներից ոմանք, ովքեր փոքրիկ երեխաներ ունեն, ինձ հաճախ ասում էին, որ Թոմին նման է Ջորջին։ Հետագայում մարդիկ սկսեցին կանգնեցնել ինձ սուպերմարկետներում, ու ես հասկացա, որ նրանց նմանությունն իսկապես ավելին էր, քանի մայրական կանխակալ երևակայության արդյունք։

A nation awaits: The real Prince George is due to become a big brother at any moment

Տիկին Քոքսն ուշադրությամբ հետևում է Բրիտանիայի արքայական ընտանիքի անցուդարձին ու առաջիններից է տեսնում Ջորջիկի յուրաքանչյուր նոր լուսանկարը։ Նա հետաքրքրված է, թե արդյոք բոլորովին տարբեր աշխարհների պատկանող երկու փոքրիկները շարունակում են իրար նման մեծանալ։ Թոմին մի քանի ամսով մեծ է Ջորջից։ Նա Ջորջի միակ նմանակը չէ։ Փոքրիկ արքայազնի որոշ նմանակներ օրը 1500 դոլար են աշխատում իրենց նմանության շնորհիվ։

Տիկին Քոքսի ընկերները խորհուրդ են տվել նրան կապ հաստատել համապատասխան ընկերությունների հետ, որպեսզի իր որդին էլ կարողանա նույնքան գումար աշխատել, սակայն տիկին Քոքսն ասում է, որ իր որդու պահվածքը որոշ պահերի թագավորական պահվածքից մղոններով հեռու է։ Նա ենթարկվող երեխա չէ, ուստի հազիվ թե հետևի իրեն տրվող խորհուրդներին։ Փոքրիկ Թոմին սիրում է ուսումնասիրել ամեն ինչ ու իր հետաքրքրասիրության պատճառով հաճախ խառնաշփոթ է ստեղծում շուրջբոլորը։ Ի տարբերություն իր կնոջ՝ Թոմիի հայրիկ Փոլն առանձնապես հետաքրքրված չէ թագավորական ընտանիքով, ուստի երբ նրան չորս կողմից ասում էին. «Տղադ նման է Ջորջին», նա տեղյակ էլ չէր, թե ինչպիսի տեսք ունի Ջորջիկը։ Տուն գալով՝ նա փնտրեց Ջորջի լուսանկարները՝ տեսնելու համար, թե արդյոք իր որդին ու Ջորջն իրոք այդքան նման էին իրար։ Ինչպես յուրաքանչյուր հայրիկ, հավանաբար նա ևս համոզվել է, որ իր որդին ավելի լավն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել