Ուշադրությամբ ընթերցեցի Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած անբովանդակ հայտարարությունը: Տիկին Զոհրաբյան, լիովին համաձայն եմ Ձեր հետ՝ շատ հեշտ է խաղալ ազգային զգացմունքների վրա։ Եվ իհարկե՝ դա բնավ լավ ճանապարհ չէ: Եվ դուք հիմա զբաղված եք հենց դրանով: Ընդամենը երկու դիտարկում.

1. Տիկին Զոհրաբյանը արդյո՞ք ուշադրությամբ չէր ընթերցել պայմանագրերը, երբ իր ամբողջ եռանդով պաշտպանում էր արձանագրությունների դիվանագիտությունը՝ որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իր իսկ կողմից որակավորված “ֆուտբոլային դիվանագիտություն խաղացող”: Իրո՞ք միայն հիմա “Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները”:

2. Բնական հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում, բացի նրանից, որ ԲՀԿ-ն իշխանության մաս չի կազմում, որ տիկին Զոհրաբյանի հայացքները կտրուկ փոխվեցին, այժմ նա նկատում և մեծ ափսոսանք է հայտնում, որ պայմանագրերում “Սևրի մասին ոչինչ չկա”: 

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին.. Իմ հետևությունն է, որ սա հերթական բառերի մանիպուլյացիա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել