Պետության ղեկավարի անհատականությունն ու անձը բնորոշվում և անմիջական ազդեցություն է ունենում երկրի հետագա ճակատագրի վրա: Այս պնդումը հիմնականում վերաբերվում է բռնապետերին, հատկապես նրանց, ում իշխանությունն ընդհանրապես սահմանափակումներ ու զիջողականություն չի ունեցել, հաշվի չեն առնվել ազգի ավանդույթները, օտար ուժերի հովանավորչությունը: Նշված համակարգում դասական եղանակով հանգիստ կարելի է ներառել Հյուսիսային Կորեան, որն իր հիմնադրման օրվանից շարժվել է նմանօրինակ արժեհամակարգերով: Այդ պետության ստեղծման ակունքներում է կանգնած մեր շարքի հերթական «հերոս»-բռնակալը` Կիմ Իր Սենը, ով 46 տարի (փաստացի 49 տարի) ղեկավարել է Հյուսիսային Կորեան` այն ծառայեցներլով սեփական շահերին ու ամբիցիաներին, իսկ բնակիչներին` օգտագործել որպես խամաճիկ ու անձնական սեփականություն: «Մեծ առաջնորդ, Ազգի Արև, Հանրապետության ամենակարող Մարշալ» սրանք այն կաոչում-տիտղոսների շարքն է, որով դիմում էին ընկեր Կիմ Իր Սենին:

Կիմ Իր Սենը ծնվել է 1912 թ-ին Փխենյանից ոչ հեռու գտնվող մի փոքրիկ գյուղում: Նրանց ընտանիքը քրիստոնեական էր (Կորեայում տարածված էր քրիստոնեության բողոքական ճյուղը, ներկայումս, նույնպես, հատկապես հարավային Կորեայում բավականինմեծ էիվ են կազմում բողոքականները), հարկ է նշել, որ Կորեայում 19-րդ դարավերջին և 20-ի սկզբներին, քրիստոնեությունը համարվում էր մոդեռնիզացիայի մի տարատեսակ` կամ որը հավասարազոր էր. ուներ ժամանակակից նացիոնալիզմի նշանակություն:
Կիմի հայրը քրիստոնեական ակտիվիստ էր. նրանց ընտանիքը հարուստ չէր և հենց այդ չքավորությունն էլ պատճառ հանդիսացավ որ նրանք տեղափոխվեն Մանջուրիա, որտեղ Կիմը սկսեց հաճախել չինական դպրոց, սակայն վարքի պատճառով 8-րդ դասարանում դպրոցից հեռացնում են: 
Մանջուրիան այդ ժամանակ օկուպացված էր Ճապոնիայի կողմից: Ճապոնական տիրապետության տակ գտնվող կորեացիներն ու չինացիները վարում էին աղքատ ու ձանձրալի կյանք: Ծնողներին կորցնելով` Կիմը ընդգրկվում է պարտիզանական ջոկատնայինների շարքերը (հիշեցնենք որ 30-ական թվականներին ակտիվ պայքար էր սկսվել ճապոնական օկուպանտների դեմ): 
Շատ կարճ ժամանակահատվածում Կիմ Իր Սենը ձևավորում է իր պարտիզանական ջոկատը: 1941թվականին ճապոնական քվանտունյան բանակը և ժանդարմերիան կարողանում են վերահսկողություն սահմանել Մանջուրիայում և ոչնչացնել պարտիզանական ջոկատները: Գլխովին ջախջախված պարտիզանները, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում ողջ էին մնացել անցան Ամուր գետը և հաստատվեցին ԽՍՀՄ-ում: Փախուստի դիմածների շարքում էր նաև Կիմ Իր Սենը:

ԽՍՀՄ-ում պարտիզաններին ընդունում էին գլխավորապես հետախուզա-դիվերսիոն նպատակով` հիմնականում ճապոնական ճակատի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: 1942թ. ամռանը Խաբարովսկի մերձակայքում ձևավորվում է հատուկ բրիգադ որտեղ գերազանցապես սովետական չինացիներ էին և նախկին պարտիզաններ: Հենց այս բրիգադում էլ Կիմ Իր Սենը անց կացրեց ողջ երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ջախջախելով ճապոնական բանակը` սովետական զորքերը հաստատվեցին Կորեա թերակղզու հյուսիսային մասում, իսկ հարավային ծովափնյա շրաջանում հաստատվեց ամերիկյան կոնտինգենտը: Այսպիսով ճապոնական միլիտարիստական ուժերի ճնշման քողի տակ Կորեա թերակղզում հաստատվեցին խորհրդային և ամերիկյան իշխանություններ: Նրանց շփման գիծը անցնում էր 38-րդ հորիզոնականով:
1945թվականի օգոստոսի 22ին Կորեայում շատ քչերին հայտնի Կիմ Իր Սենը խորհրդային դաշտային զինվորականի համազգեստով ժամանում է Փխենյան: Սովետական ուժերի կողմից օկուպացված հյուսիսային հատվածում լայն թափով սկսվում է սոցիալիզմի կառուցումը: Կորեացիների մոտ տարածված էր այն տեսակետը որ երբ Կիմը փախուստի դիմեց և ապաստան է գտնում ԽՍՀՄ-ի տարածքում իրենց «Մեծ առաջնորդին» խորհրդային երկրում «փոխեցին»: Համաձայն մի մոտեցման` Կիմը զոհվել էր 40-ականների սկզբին, ինչից հետո հասարակությանը ներկայացվել էր նրա տեսքով այլ անձնավորություն: Դա հիմնականում տարածվեց այն ժամանակ, երբ 1945-ին Կիմը ժամանեց Փխենյան` բավականին առույգ ու երիտասարդացած: Ականատեսները նշում էին, որ նա այնպիսի տեսք ուներ, ասես չէր ապրել պարտիզանական կյանքով և անցել այդ դժոխային պատերազմի միջով: Այդ լուրերը ցրելու նպատակով` խորհրդային իշխանութուններն անգամ կազմակերպեցին Կիմ Իր Սենի ցուցադրական վերադարձը Փխենյան: 
1948թվակնին 38-րդ զուգահեռականի հակադիր բևեռներում զուգահեռաբար անց են կացվում ընտրություններ: Ձևավորվում են երկու ինքնիշխան պետություններ. հյուսիսում` Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը Կիմ Իր Սենի գլխավորությամբ, ով համարվում էր Ճապոնիայի դեմ պատերազմի հերոս, հարավում` Կորեայի հանրապետությունը` Լի Սեն Մանի (ծերացած բռնակալ) նախագահությամբ, ով Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր էր:
Կիմ Իր Սենը չէր համակերպվում ամերիկյան իշխանության ներկայության հանգամանքի հետ և փորձում էր Կորեա թերակղզում հաստատել մեկ ընդհանուր տիրապետություն: Առավել ևս, որ, լինելով երդվյալ կոմունիստ, չէր կարող հանդուրժել ամերիկացիների արհեստական ներկայացվածությունը իր հողում: Թերակղզում ստեղծվել էին երկու պետություններ, որոնք միմյանց ինքնավարությունը չէին ճանաչում: Կիմ Իր Սենն ամեն կերպ հող էր նախապատրաստում նորաստեղծ Հարավային Կորեա հանրապետությունը ոչնչացնելու համար: 1946-ին Կիմը նպատակ ուներ երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում ավարտին հասցնել հարավի միացման համար սկսած իր «բլից կրիգը»: Հյուսիսկորեական զորքերը գերազանցում են սպասելիքները չորս օրում գրավում են Սեուլը` սպանելով մի քանի հազար մարդ: Լի Սեն Մանի կառավարությունը փախչում է, իսկ սեուլյան բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալները, հիմնականում կոմունիսներ գնդակահարվում են: Ամերիկացի գնդապետ Դոնալդ Նիկոլստը իր հուշերում գրում է. «Բեռնատարները մահվան դատապարտվածներին բերում էին մեկը մյուսի հետևից, բոլոր ձերբակալվածների ձեռքերը կապված էին , նրանց կանգնեցնում էին նախօրոք փորված փոսերի մոտ և տեղում գնդակահարում»: 
Արդեն 1950 թվականի սկզբին Կիմն իր շրջապատում հայտարարում էր. «Մենք պետք է միավորենք երկիրը, բայց հաղթանակն ինքն իրեն չի տրվում` պետք է այն նվաճել»: 
Սակայն հարկ է հիշատակել մի էական հանգամանք, որ Կիմը չէր կարող առանց Մոսկվայի ցուցումների դիմել որևէ գործողության: Պատերազմի սկսելու հարցում Ստալինը Կիմին իր համաձայնությունը տալիս է, բայց նշում որ այն պետք է կազմակերպել այնպես որ ռիսկի գործոնը հասնի նվազագույնի: 1950թ. ապրիլի 25-ին Կիմ Իր Սենը ժամանում է Մոսկվա, և «Ժողովուրդների հորը» հայտնում, որ հարավի ժողովուրդը մեծ հավատով սպասում է կոմունիստ եղբայրներին, որպեսզի ապստամբութուն բարձացնի արևմտյան հակաժողովրդական վարչակարգի դեմ: Նա փորձում էր ապացուցել, որ ինքն ի վիճակի է իր տիրապետության տակ համախմբել երկու Կորեաները, ինչպես դա արեց Մաոն` տապալելով Չան Կայշիի իշխանությունը և համախմբելով ողջ Չինաստանը: 
Ստալինին, սակայն, միայն մի բան էր անհանգստացնում. այն է` ամերիկացիները չխառնվեն այդ գործողություննեին: Կիմը մտադիր էր շատ արագ կազմակերպել և ավարտել պատերազմը. «Հարավցիները չպետք է հասկանան` ինչ է կատարվում և անականկալի գան, որպեսզի միջազգային աջակցություն չստանա», անընդհատ կրկնում էր նա:
Ստալինը Կիմին անընդհատ ակնարկում էր, որ սպասվելիք պատերազմում ԽՍՀՄ-ը կարող է անմիջական մասնակցություն չունենալ, քանի որ Արևմոըռտքի հետ լուրջ դիվանագաիտական պայքարի մեջ է, ինչպես նաև «սառը պատերազմը» թույլ չի տակիս ակտիվ գործողությունների դիմել, և անընդհատ քողարկված շեշտում էր որ Չինաստանն այդ առումով առավել նպատակահարմար է, և հարկ եղած դեպքում բավարար զորք ունի` պատերազմին միջամտելու համար: Իր այս քայլով կարծես Ստալինը տալիս է իր հայրական խորհուրդը եղբայրասպան պատերազմ սկսելու գործում, քանի որ փաստացի երկու Կորեաներում էլ ապրում էին նույն էթնիկ ազգը` նուն դավանանքով և լեզվահամակարգով: Ըստ էության, Ստալինը չէր ուզում պատերազմել քանի որ 1939-45 թթ-ին կրած կորուստները բավարար էին առնվազն 15-20 տարի, սակայն միաժամանակ նա չէր ուզում կանգնեցնել Կիմ Իր Սենին: 
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած աշխարհաքաղաքական հայտնի վերադասավորումներից հետո ձևավորվում է երկբևեռ աշխարհաքաղաքական համակարգ, որի արդյունքում սկիզբ է դրվում այսպես կոչված «սառը պատերազմին»: Սա իրենից ներկայացնում էր մի իրավիճակ, երբ հակադիր բևեռներում գտնվող երկրները` ԽՍՀՄ- ը և Արևմուտքը փաստացի պատերազմի մեջ էին, միայն բացակյում էին մարտական գործողություններ, այլ կերպ ասած պատերազմը ցանկացած աննշան անհամաձայնության և տարրական միջադեպից կարող էր դառնալ այլևս անկասելի: Ինչպես ԱՄՆ-ն այնպես էլ ԽՍՀՄ-ը սկսել էին հասկանալ, որ «սառը պատերազմի» պայմաններում հարկավոր է շատ հաշվենկատ լինել և ի նկատի ունենալ տարածաշրջանային դաշնակիցների շահերը: Հենց այդ դաշնակիցներն էին, որ ամեն կերպ գերտերություննեին ներքաշում էին իրենց սեփական թշնամիների դեմ պատերազմների մեջ: Վերը նշված հանգամանքնրը հաշվի առնելով` Ստալինը Սենին ուղղորդում է Մաո Ձե Դունի մոտ: Մաոն իր հերթին հավանություն է տալիս Կիմի` երկու Կորեաները համախմբելու գաղափարին, ապա նրան վստահեցնում որ ԱՄՆ-ն այդ պատերազմին չի մասնակցի, քանի որ այդ հարցը կորեական ազգի ազգային հարցն է: 

Արձանագրենք մի հետաքրքիր հանգամանք, որ Կիմ Իր ՍԵնը իր վարած քաղաքականությամբ և քայլերով շատ բան էր սովորել էր հենց նույն Ստալինից և Մաոյից, սակայն հոգու խորքում երկուսի հանդեպ էլ ուներ ընդգծված հակակրանք ու ատելություն, և եթե Կիմը լիներ ԽՍՀՄ-ի կամ Չինաստանի առաջնորդը, ապա հավանաբար նա իրեն կենթարկեր ողջ աշխարհը. Հյուսիսային Կորեան Կիմ Իր Սենի համար շատ փոքր ու նեղ էր և նա ուղղակի երազում էր ողջ Կորեական թերակղզին տիրելու մասին: Դա էր այն գլխավոր դրդապատճառը, որ այդ արկածախնդիր կոմունիստը 1950թվականին հրահրեց կորեական պատերազմը` հանդիսանալով մոտ 2 միլիոն էթնիկ կորեացիների դահճապետը: 
1950թվականի հունիսի 25ին Կիմ Իր Սենի յոթ դիվիզիաները, սովետական արտադրության 150 տանկերի աջակցությամբ, հարձակվում են Հարավային Կորեայի վրա: 
«Մենք թույլ չենք տա, որ կոմունիսները մտնեն Կորեական անկախ հանրապետություն և ոտնահարեն այնտեղ հաստատված դեմոկրատական համակարգը, դա անընդունելի է», սա էր Հարի Տրումենի մոտեցումն կորեական հարցի վերաբերյալ, ինչից ակնհայտ էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում զիջել իր դիրքերը թեակղզում: Հատկապես այն բանից հետո, երբ մինչ այդ ԱՄՆ-ն, ըստ էության, իրենց ձեռքից բաց էին թողել Բեռլինը, Չեխոսլովակիան, իսկ արդեն 1949-ի հոկտեմբերի 1ին Չինաստանը:
Չինաստանի պարագայում դիվանագիտական և ստրատեգիական պարտությունը ԱՄՆ-ի համար հավասարազոր էր գլոբալ աղետի, քանի որ տվյալ պարագայում խորհրդային բլոկը տիրում էր աշխարհի 1/3ին` միաժամանակ ունենալով նաև ատոմային զենք: 

«Կորեայում մենք պայքարում ենք մեր սեփական և համամոլորակային անվտանգության համար»,-իր ելույթներից մեկում հայտարարել էր Տրումենը, նման կերպ փորձելով արդարացված ու հիմնավորված համարել կորեական դեպքերին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը: 
Կորեական պատերազմի սկսման գործում Ստալինը և ԽՍՀՄ Արտգործ նախարար Վերշինսկին թույլ են տալիս կոպտագույն սխալ: Նրանք հրահանգում են ՄԱԿ-ում ԽՍՀՄ ներկայացուցիչ Յակով Մալեկին բոյկոտել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստը, պատճառաբանելով, թե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Չինաստանը ներկայացնում էր Չան Կայշիի ներկայացուցիչը, այնինչ Չինաստանում իշխում էր Մաո Ձե Դունը: Այսպիսով ԽՍՀՄ ներկայացուցիչը բացակայում էր Անվտանգության Խորհրդի այն կարևոր նիստից, որտեղ քննարկվում էր Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը, և չկարողացավ օգտվել իր վետոյի իրավունքից ու կանխել այդ արյունալի պատերազմը: Կամ ուղղակի չուզեց: 
ԱՄՆ-ն սկզբից մտադիր էր Հարավային Կորեային օգնել ռազմամթերքով, և որպես ներկայացուցիչ Կորեա է ուղարկում գեներալ Դուգլաս Մակարտուրին, ով ժամանակին ղեկավարել էր ամերիկացիների օկուպացիոն ուժերը Ճապոնիայում, մի զինվորական, ով կողմնակից էր ցամաքային ուժերի անմիջական միջամտությամբ կորեական հարցը լուծմանը: 
1950թվականի հուլիսին ՄԱԿ-ը Կորեայի հարցով նոր բանաձև է ընդունում, որով ամերիկյան զինվորները կարող էին որպես խաղաղապահներ և բռնության դեմ պայքարողներ մասնակցել Կորեական թերակղզում տեղի ունեցող արյունոտ վայրագություններին, և, որ ամենակարևորն էր, առաջին անգամ այդ ամենը կիրառելՄԱԿ-ի դրոշի ներքո` օգտագործելով այն որպես սեփական խորհրդանիշ:
1950թվականի հուլիսին ԱՄՆ առաջին ցամաքային ուժերը հաստատվում են Հարավային Կորեայում: Իսկ արդեն սեպտեմբերի 15-ին Մակարտուրի հատուկ մարտավարության շնորհիվ մասնատում և գլխովին ոչնչացնում են Կիմ Իր Սենի ողջ բանակը: Փխենյանը հանձնվում է առանց պայքարի:
Կիմի օգնականը ԽՍՀՄ դեսպանին տեղեկացնում է, որ իր «շեֆի» տրամադրությունը պարտվողական է, պատերազմը` տապալված, և եթե ԽՍՀՄ-ը չաջակցի` կկորցնի Կորեան ամբողջությամբ: Իրականում Հյուսիսային Կորեայի ժողովրդի իրավիճակը շատ ծայրահեղ էր: Կիմ Իր Սենը բառացիորեն խնդրում էր Ստալինին` միջամտել մարտական գործողություններին: Ստալինն իր հերթին խնդրանքի վեկտորը թեքում էր դեպի Մաոն, վերջինս նույնպես չէր ցանկանում խառնվել կորեական պատերազմին` պնդելով որ այն հղի է վերածվել համաշխարհային աղետի: 

Հաստատվելով Կորեայում` ամերիկացիները մտադիր էին հաջորդ փուլով իրենց ենթարկել Չինաստանը: Հենց դա էր, որ անհանգստացնում Մաոին: Մաո Ձե Դունը չսպասեց ամերիկացիների այդ քայլին և 1950թվականի հոկտեմբերի 18-ին չինական բանակի առաջին ջոկատները անցնում են չին-կորեական սահմանը: Հոկտեմբերի 21-ին սկսվում են մարտական գործողությունները. չինական 150 հազարանոց բանակի անակընկալ հարձակումը ամերիկացիներին շփոթեցնում է և նրանք խուճապահար նահանջում են դեպի հարավ: Հոկտեմբերի 24ին Տրումենին զեկուցում են, որ պատերազմում իրավիճակը ծայրահեղական է: Նախագահն այնքան է խառնվում, որ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ կարծիք է հայտնում, թե Կորեայում, ինչպես ժամանակին Ճապոնիայում, հնարավոր է կիրառվի ատոմային զենք: Այս ամենը կանխելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Էտլին ժամանում է Վաշինգտոն:
Մաոն, սեփական հաջողություններից ոգևորված, իր հերթին թույլ է տալիս աններելի սխալ` հրամայելով ամերիակցիներին դուրս շպրտել թերակղզուց և միավորել Կորեաները: Հենց այս շրջափուլում էր, որ ամերիկյան ճակատում ամեն ինչ սկսվեց հանդարտվել և նրանք կարողացան կռվել համակցված: Սկսվեց դիրքային պատերազմ: Մաոն կողմնակից էր կորեական պատերազմի ձգձգվելուն, քանի որ այդ կերպ նա տարածաշրջանում ունենում էր առաջնային դերակատարություն և հնարավորություն Կորեան միացնել Չինաստանին: 
Այս պատերազմի մասին շատերը գերադասում են լռել, այն որպես այդպիսին, այդքան էլ լուսաբանված և մեկնաբանված չէ: Այս պատերազմում է, որտեղ ռուսները և ամերիկացիները առաջին անգամ կրակեցին միմյանց վրա: 
Հաշտության պայմանագրի հիմնական գերխնդիրը դառնում է 132 հազար կորեական ռազմագերիները: Նրանցից մի մասը չէր ցանկանում վերադառնալ հայրենիք: Սակայն ռազմագերիներց շատերը հավատարիմ մնացին մեծ առաջնորդին: Հետաքրքրական մի փաստ, երբ ռազմագերիներին և վիրավորներին վերադարձնում էին Հյուսիսային Կորեային, նրանք դեմոնստրատիվ իրենց վրայից նետում էին կարմիր խաչի համազգեստները:
Կորեական պատերազմը տևում է երեք տարի մեկ ամիս և երկու օր, այն համարյա վերածվում էր միջուկային պատերազմի, և հանգիստ կարող էր հանդիսանալ երրորդ համաշխարհայինի սկիզբը, քանզի նրա մասնակիցներն ի վիճակի չէին միմյանց մոտեցումները հասկանալու: Սա քաղաքական որոշումների ողբերգություն էր, որը հաստատվեց արյամբ: Կորեկան պատերազմի քաղաքական հետևանքներն դժվար է գնահատել. այն արագացրեց «սառը պատերազմի» միլիտարիզացումը` եվրոպական մակարդակից հանելով գլոբալ հարթություն: Առաջին անգամ, դեռևս կարիբյան ճգնաժամից շատ առաջ, «սառը պատերազմը» կարող էր վերածվել «տաք» գործողությունների:
Ուշագրավ է, որ 1946թվականին Կիմ Իր Սենը խորհրդային ղեկավարների կողմից դիտարկվում էր լոկ որպես շարքային նախարար, այսինքն նրա վերաբերյալ Մոսկվան լրիվ այլ հաշվարկներ ուներ. այդ ժամանակ դեռևս ամերիկացիների հետ շարունակում էին քննարկել երկու Կորեաների մեկ ընդհանուր պետություն ստեղծելու գաղափարը: ԽՍՀՄ-ն իր կազմած «ստվերային կառավարության» կազմում Կիմի համար նախատեսել էր շարքային նախարարի պաշտոն ասենք ՊՆ, որն իր անմիջական կախվածությունը պետք է ունենար Կրեմլից, բայց երբեք առաջնորդի դերում Ստալինը չէր տեսնում էնտուզիաստ Կիմին: Այսպիսով ղեկավարի իր այդ դիրքում կարելի է ասել Կիմ Իր Սենը հայտնվում է բախտի բերմամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել