Tert.am-ը գրում է.

Երգչուհի Սիրուշոն դեռ չի կարող ասել, թե արդյոք առաջիկայում համերգ կունենա Երևանում, սակայն երբ զգա, որ հարմար պահ է, և այդքան ժամանակ ունի, ապա կզբաղվի այդ հարցերով։

«Երկու շաբաթ առաջ չգիտեի, որ կունենամ նոր տեսահոլովակ, բայց մի քանի օրում պատրաստվեց ու եղավ տեսահոլովակը: Տեսնենք, երբ որ հասկանամ, որ պահն է ու ժամանակը կա, որպեսզի կարողանամ լիարժեք զբաղվեմ համերգով»,- «Մոսկվա» կինոթատրոնում Կարին Հովհաննիսյանի նկարահանած «1915» ֆիլմի՝ օրերս տեղի ունեցած պրեմիերայից հետո Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում էր, արդյոք կրկին վերադառնալու է, երգչուհին պատասխանեց, որ ԱՄՆ մեկնում է երբ համերգներ է ունենում, բայց հիմնականում ապրում է Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել