Մարդը հազվադեպ Է ծարավը որպես առանձին զգացողություն ընկալում: Նա գիտի, որ օրական երեք անգամ հարկավոր Է սնունդ ընդունել, սակայն որևէ մեկը չի մտածում, որ օրական մի քանի անգամ պետք է ջուր խմի: Այսինքն, հեղուկի ընդունումը հիմնականում համարվում է որպես սնունդ ընդունելու մի մասը: Մեկ բաժակ ջուրը հաճախ կարող է ընդունվել որպես քաղցը ժամանակավորապես «խլացնելու» միջոց: Այս ամենից բացի, մենք կարող ենք սնունդ ընդունել այն դեպքում, երբ մեր օրգանիզմին միայն ջուր է հարկավոր: Այստեղ կա մի կարևոր հանգամանք, որ ավել քաշ հաճախ ունենում են այն մարդիկ, ովքեր հեղուկ ընդունելու ճիշտ ռեժիմ չեն պահպանում:

Ինչպես հայտնի է, երիկամները զբաղված են օրգանիզմի ավելորդ մնացուկների դուրսբերմամբ: Լյարդը նորմալ ռեժիմով ճարպերն էներգիայի է փոխակերպում, իսկ ավելորդ ամեն ինչ ուղարկում երիկամներին` դուրսբերման համար: Բայց որպեսզի երիկամները աշխատեն, նրանց ջուր է հարկավոր: Երբ ջրի քանակը բավարար չի լինում, երիկամներն իրենց աշխատանքում թերանում են: Նրանց ֆունկցիան իր վրա է վերցնում լյարդը, բայց այս դեպքում երկուսի աշխատանքն էլ խախտվում է: Լյարդը չի հասցնում ամբողջ ճարպը էներգիայի փոխակերպել և ճարպի մի մասը մնում է օրգանիզմում:
Ավելացնելով օգտագործված ջրի քանակը` մենք պակասեցնում ենք լյարդի ծանրաբեռնվածությունը և օգնում երիկամներին:
Կա մի փոքրիկ խորամանկություն` ավելորդ քաշի դեմ պայքարելու համար, եթե սնվելուց 20 րոպե առաջ մեկ բաժակ ջուր խմեք, դա քաղցի զգացողությունը կնվազեցնի և արդյունքում չի թողնի չափից շատ ուտել: Բացի այդ, ջուրն արագացնում է նյութափոխանակությունը և ակտիվորեն օգնում ճարպի մշակման պրոցեսին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել