Tert.am–ը գրում է.

Ավստրալիայում ոստիկանը արտասովոր ձև է գտել` կորած բջջային հեռախոսն իր տիրուհուն վերադարձնելու համար: Russia Today-ի փոխանցմամբ՝ նա իր սելֆին է հրապարակել հեռախոսի տիրուհու Facebook-ի էջում:

Բելա Քրուք անունով կնոջ էջում ոստիկանը գրել է, որ կինը լավ կանի` իր հեռախոսին գաղտնաբառ դնի, ապա հավելել, որ հեռախոսը նրան է սպասում ոստիկանության բաժանմունքում:

Աղբյուրի դիտարկմամբ` Բելան չէր էլ կարող պատկերացնել, որ այս պատմության մասին կիմանա «ամբողջ աշխարհը»: Այս պատմությունը  ինտերնետ - սենսացիա է դարձել:

Ըստ Բելայի` իրեն այս պատմությունը զավեշտալի է թվացել և ինքը իր ընկերների հետ մի երկու օր ծիծաղել է դրա վրա: Նրանց «ուրախությանը» միացել են օգտատերեր ամբողջ աշխարհից` իրենց հաղորդագրություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել