1in.am–ը գրում է.

ch14_630x410

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր «Սելտա»-ին:

«Բալաիդոս» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով:

Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին: Տանտերերի կիսապաշտպան Ֆաբիան Օրելյանայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նոլիտոն:

Հանդիպման հաշիվը հավասարեցրեց Տոնի Կրոսը, իսկ Խավյեր Հերնանդեսը դարձավ հյուրերի երկրորդ գոլի հեղինակը: Առաջին խաղակեսի ավարտից առաջ թիմերը ևս մեկ անգամ փոխանակվեցին գոլերով:

Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Խավյեր Հերնանդեսը, հաշիվը դարձնելով 2:4:

«Սելտա»-«Ռեալ»` 2:4
1:0 Նոլիտո (9՛), 1:1 Կրոս (16՛), 1:2 Չիչարիտո (24՛), 2:2 Մինա (28՛), 2:3 Ռոդրիգես (43՛), 2:4 Չիչարիտո (69՛)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել