Երևի թե դժվար կլինի հաշվել, թե ինչքան գումար է ծախսել Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ էս տարիներին ու թե դե ինչքան կծասխի մոտակա տարիներին: Ու նույնիսկ էդ դեպքում 20-ից ավելի երկիր արդեն ճանաչել է Ցեղասպանությունը, ու դեռ էլի կճանաչեն:

Իրենք կարող էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այդ բոլոր գումարները տալ Ցեղասպանության զոհերի ժառանգներին ու ՀՀ-ին որպես փոխհատուցում: Ընդ որում՝ 2-րդը ենթադրում ոչ թե ուղղակի գումարի տրամադրում, այլ ներդրումներ տնտեսության իրական հատվածում: Իսրայելի տնտեսության զարգացման հիմքը 1950-60-ականներին դարձան հենց Գերմանիայի կողմից 3 մլրդ գերմանական մարկի չափով ներդրումները՝ որպես փոխհատուցում:

Ինչքան էլ ուզենք, Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնել չենք կարող, թեկուզ միայն էն պատճառով, որ այդ տարածքներում հիմա ապրում են թուրքեր ու քրդեր, ովքեր դժվար թե կամենան Հայաստանում ապրել: Բայց կարող ենք հասնել պատմամշակութային արժեքների (օրինակ՝ Անիի ավերակների), եկեղեցիների վերադարձին, առանձին մարդկանց կոնկրետ սեփականության վերականգնմանը:

Ու ամենակարևորը՝ Ցեղասպանության ճանաչումը առաջին քայլը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերութոյւնների կարգավորման ու սահմանի բացման համար: Սրանից միանշանակ կշահեն երկու կողմերն էլ:

Ինչ վերաբերում է «ցեղասպանի» պիտակին: Գերմանիայի մասին մտածելիս հաստատ առաջինը չենք հիշում Հոլոքոստը, հիշելու դեպքում էլ մտածում ենք Ադոլֆ Հիտլերի, ոչ թե Անգելա Մերկելի մասին: Իսկ Թուրքիայի անվանումը հիշատակելը, հատկապես վերջին օրերին, մեծամասամբ Ցեղասպանության հետ էր կապված ու Ցեղասպանության ճանաչմանն էլ բացասաբար արձագանքելը նպաստում է թուրքերի «ցեղասպան» կերպարի ամրապնդմանը:

Իսկ հիմա, ժխտելով Ցեղասպանությունը, Թուրքիան «վայելում է».
- աշխարհի շատ երկների բացասական վերաբերմունք ու 10 մլն մարդկանց ատելություն
- հարաբերությունների բացակայություն հարևան երկրի հետ
- միլիոնավոր դոլարների անիմաստ վատնում
- «ցեղասպանի» և «ցեղասպանությունը շարունակողի» պիտակ
- ուշ թե շուտ ճանաչելու և փոխհատուցելու սպառնալիք

Էնպես որ, Ցեղասպանության ժխտումը նախևառաջ վնաս է հենց Թուրքիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել