Աշխարհի ամենաբարի մարդու՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դեմ մահափորձ կատարելու մտադրությունը իրապես ապացուցում է իսլամիստ ծայրահեղականների անմարդկայնության մասին։ Ո՞վ ծնեց, սնեց և զորացրեց նրանց։ Ո՞վ է այժմ այդ վտանգավոր շարժման կարևոր հովանավորներից մեկը մենք լավ գիտենք։ Դրանք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և նրանց ավագ հովանավոր ԱՄՆ իշխանությունները։ ԱՄՆ-ը բազում ահաբեկչական ակտերի ենթարկվեց նրանց կողմից ու մինչ այժմ դեռ որ խելքը գլուխը չի հավաքում, շարունակում է հովանավորել ահաբեկչության հիմնական կազմակերպիչ այս երկու երկրներին։ Մինչև ե՞րբ։ Մի հարցնող լինի՝ Թուրքիայի զորակայանն ինչի՞դ է պետք, որ այդպես ենթարկվում ես Թուրքիայի քմահաճույքներին։ Սեփական նավթդ ու գազդ այնքան առատ է, որ պարտակելու տեղ էլ չունես ու ուզում ես Եվրոպա արտահանել։ Ինչի՞դ է պետք Սաուդյան Արաբիայի նավթը, որ այդպես վարկաբեկվում ես՝ հովանավորելով այդ պետությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել